Հատված
Անհատական իրավագիտակցությունը ձևավորվում է հասարակության յուրաքանչյուր անդամի մոտ, որը այս կամ այն կերպ ներառնված է հասարակական հարաբերություններում, ընդգրկված է տարբեր շարժումների, կուսակցությունների, կառույցների մեջ: Օրինակ, Կանաչների շարժման անդամները /էկոլոգիական շարժում/ ունեն իրենց ուրույն իրավական հայացքների համակարգը, որն ազդում է անհատական իրավագիտակցության ձևավորման վրա: Այլ խոսքերով, անհատական և հասարակական իրավագիտակցությունը միմյանցից խիստ առանձնացված չեն, փոխկապված են և միահյուսված: Սակայն տեսական մակարդակում անհատական իրավագիտակցությունը հստակ առանձնանում է: Անհատական իրավագիտակցության ձևավորման ուղիները բազմազան են: Դրանց թվին են պատկանում և ԶԼՄ-ները, և օրինակ իրավունքի մասին հարևանների պատկերացումները, զանազան իրավական ժողովածուներ, ազատազրկման վայրերում եղած անձանց հիշողությունները և պատմությունները, դարերի խորքից եկող պատկերացումները և այլն: Քաղաքացու անհատական իրավագիտակցությունը լայն դիապազոն ունի՝ կոնֆորմիզմից /միօրինականացում, համահաշտեցում/ մինչև նոնկոնֆորմիզմ, այսինքն հարմարվողականությունից և օրինապաշտ լինելուց մինչև բողոքները, ընդդիմությունը, գործող օրենսդրության մերժումը, միչև իրավական փոփոխությունների ձգտումը: Սակայն ընդհանուր առմամբ անհատական իրավա-գիտակցությունը անձի ակտիվության, ձեռնարկատիրության, իրավունքների օգտագործման խթանման, ազատությունների և պարտականությունների իրականացման ձևավորման գործոն է:
Գրականության ցանկ
1. Իրավական համաուսուցման, իրավական դաստիարակության եվ իրավաբանական կրթության համակարգի վերակառուցման հայեցակարգ, ՀՀ կառավարության 2015 թ. օգոստոսի 31-ի նիստի N 40 արձանագրային որոշման հավելված
2. Այվազյան Վ. Մարդու իրավունքներ և ազատություններ։ ձեռնարկ.: Տիգրան Մեծ, 2007.-590էջ
3. Արգումանյան Ս, «Իրավաբանական հոգեբանություն», Երևան, 2004
4. Արզումանյան Ա., Շահբազյան Հ., Ազգային դպրոցի դաստիարակչական համակարգի ստեղծման և կառավարման մակավարժահոգեբանական հիմունքներ, Եր. 1990:
5. Բալայան Ն., ՀՀ դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ծրագրերի գործնական խնդիրները, Պետություն եվ իրավունք, Թիվ 1 (79) 2018 թ, էջ 16-22
6. Բրուտյան Վ., Իրավաբանական մանկավարժության հայեցակարգային հիմքերը, «Մանկավարժության տեսություն և պատմություն» մասնագիտությամբ մանկավարժական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման սեղմագիր, Ե., 2018, էջ 26-27
7. …