Հատված
Կազմակերպության մրցունակությունը նրա ներուժն է, հնարավորությունները, ինչպես նաև շուկայական հարաբերություններին հարմարվելու ճկունությունը: Այս պայմաններում ձեռնարկությունների մրցունակության բարձրացման ուղիները մեծապես որոշում են արտադրանքի որակի բարձրացումը, ծառայությունների և ապրանքների գների իջեցումը, նորարարությունների և նոր տեխնոլոգիաների ներդրումը, նոր հնարավորությունների որոնումը: Կազմակերպության մրցունակությունը միմյանց հետ անմիջականորեն չկապված, սակայն միմյանց վրա ազդող բաղադրիչների համակարգ է։ Մրցունակության բարձրացման արդյունքը որոշ հետազոտողներ համարում են ձեռնարկության շուկայի մասնաբաժնի չափը։ «Մրցունակություն» հասկացության սահմանման մեջ բացակայում է տեսակետների որևէ միասնություն։ Այսօրվա դրությամբ, շուկայի պայմանների և մրցունակության զարգացման ներքին հնարավորությունների համապատասխանեցման ամենաօպտիմալ և արդյունավետ միջոցներից մեկը մարքեթինգի ոլորտում նորարարությունների ձևավորումն ու տարածումն է: «Մրցունակություն» հասկացության հարցը քննարկվել և քննարկվում էր շատ տնտեսագետների կողմից ավելի քան երկու հարյուր տարի։ Տնտեսության զարգացման արդի փուլում մրցունակության ցուցանիշի միջոցով ապահովվում է շուկայի սուբյեկտների գործունեության փոխադարձ համակարգումը ՝ դրանցից յուրաքանչյուրի համար լավագույն դիրք գրավելու և, որպես հետևանք, վերջնական տնտեսական արդյունքի հասնելու նպատակով: Շուկայական պայմաններում ձեռնարկության կառավարումը հանգում է գնահատման, վերլուծության, դրա մրցունակության բարձրացման կամ նվազման վրա ազդող գործոնների կանխատեսմանը՝ կազմակերպության գործունեության վերջնական նպատակներին հասնելու համար հետագա մրցակցային ռազմավարության և մարտավարության ընտրության հիմնավորման համար:
Գրականության ցանկ
1. «Տնտեսագիտության տեսություն» /ուսումնական ձեռնարկ/ խմբ.՝ տ.գ.դ. պրեֆ. Գ.Ե. Կիրակոսյանի և տ.գ.թ. պրոֆ. Ի. Ե. Խլղաթյանի.-Երևան Տնտեսագետ 2009թ.
2. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենք, հոդված 4, (ընդունված 2000թ. հոկտեմբերի 6-ին, ՀՕ-112
3. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2019 թվականի գործունեության հաշվետվություն, http://competition.am/index.php?menu=154&lng=1, 18.02.2021
4. Միքայելյան Մ.Վ. Տնտեսական մրցակցության և մենաշնորհների պետական կարգավորման հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում / Մասն. խմբ. Մարկոսյան, Առաջաբ. Վ. Խոջաբեկյան.- Եր.: Նահապետ, 2005
5. Гpибoв B., Гpyзинoв B. Экономика предприятия, http://www.inventech.ru/lib/predpr/predpr0042/
6. Горшков Р.К. Анализ существующих методов оценки конкурентоспособности предприятия / Р.К. Горшков // РИСК: Ресурсы, информация, снабжение, конкуренция. –2014. – № 2.
7. …