Հատված
Ընտրանքի ձևավորմանը զուգահեռ մշակվեցին հետազոտության գործիքները՝ զբոսաշրջային կազմակերպությունների այցելության ժամանակ լրացվող հարցաթերթիկը, ինչպես նաև ֆոկուս խմբերի վարման համար անհրաժեշտ հարցաշարը: Ֆոկուս խմբերը ձևավորվել են յուրաքանչյուր կազմակերպության 4-ական աշխատողներից, որոնց մեջ ներառվել են PR մասնագետները կամ մարքեթոլոգները: Ֆոկուս խմբի հարցազրույցներից պարզ է դառնում, որ զբոսաշրջությունը և զբոսաշրջային բիզնեսը շարունակում է զարգանալ նույնիսկ քովիդի պայմաններում, քանի որ դրան նպաստում են այն մեծ ներդրումները, որոնք իրականացվել և շարունակում է իրականացվել, ինչը ներառում է ամբողջ ոլորտը՝ կառուցելով նորը և միաժամանակ վերականգնելով հինը և կատարված և կատարվող միջոցառումների վերաբերյալ օպերատիվ կերպով տեղեկացնելով պոտենցիալ հաճախորդներին՝ հասարակայնության հետ կապերի ընձեռած հնարավորությունների և տեխնոլոգիաների միջոցով: Բոլոր ուսումնասիրված կազմակերպություններում միանշանակ զարգանում է PR-ի ընձեռած հնարավորությունների կիրառումը, ժամանակ առ ժամանակ կազմակերպվում են իրազեկման միջոցառումներ, որևէ նոր ուղղություն ձևավորմանը զուգահեռ՝ հրավիրվում են բլոգերներ, լրագրողներ՝ մասնակցելու տվյալ զբոսաշրջային պրոդուկտին և ներկայացնելու այն կազմակերպության պոտենցիալ հաճախորդին՝ իրենց համապատասխան իրազեկման միջոցով / առցանց թերթ, յութուբ ալիք, բլոգ, ֆեյսբուքյան էջ և այլն/:
Գրականության ցանկ
1. ՀՀ 2020-2022 թթ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիր,
2. ՀՀ 2013-2015 թթ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիր, Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 14-ի N 740 -Ն որոշման
3. ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայք, http://www.mineconomy.am
4. Ավետիսյան Ա., Հասարակայնության հետ կապեր, Երևան, 2008,
5. Էլիզբարյան Ն., Զբոսաշրջության տնտեսական բովանդակությունը եվ կապը ներդրումների հետ, Բանբեր ԵՊՏՀ. – 2011. – Թիվ. 2. – Էջ 112-119
6. Թադևոսյան Գ., Որակական սոցիալական հետազոտություններ, Երևան, ԵՊՀ, 2006
7. …