Հատված
Ներկայումս մատակարարման ցանցերի գծով Հայաստանի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները մեծաթիվ են ու ավելի բարդ` պայմանավորված նաև տարածաշրջանային, աշխարհագրական (առաջին հերթին` ծովային ելք չունենալը) հիմնախնդիրներով, որոնք դժվար լուծելի են տնտեսական զարգացման ձևավորված հետագծի պահպանման դեպքում: Նշված հանգամանքներից և ՀՀ տնտեսական զարգացման քաղաքականության արդի հիմնախնդիրներից ու դրանց լուծման կարևորությունից ելնելով՝ էլ ավելի պետք է մեծացնել գնագոյացման մեթոդների և տնտեսության նորմատիվային կարգավորման դերն ու նշանակությունը: Առաջընթացը հնարավոր կլինի դարձնել երկրի գիտելիքի կապիտալի անշեղ մեծացման և դրա արդյունավետ կառավարման ճանապարհով: Լոգիստիկական ծառայությունների հայկական շուկայի զարգացման հիմնական խնդիրներից են մասնագիտական կարողություններով օժտված կադրերի բացակայությունը, հանրապետության տարածքում որակյալ լոգիստիկական ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ տրանսպորտային և պահեստային ենթակառուցվածքների ստեղծումը: Ռիսկերի ուսումնասիրությունը մատակարարման ցանցերի գործունեության ընթացքում կարևոր նշանակություն ունի Հայաստանի տնտեսական համակարգում, որտեղ անորոշության բարձր աստիճանը առկա է լոգիստիկական ընկերությունների զարգացման բոլոր փուլերում: Հայաստանում ռիսկերի կառավարման ոչ պատշաճ մակարդակը բացասաբար է անդրադառնում կազմակերպությունների լոգիստիկական համակարգերի կայունության ապահովման և հեռանկարային զարգացման ուղղությունների մշակման գործընթացների վրա:
Գրականության ցանկ
1. Գ․Նազարյան, Ա․ Փախլյան, Լոգիստիկ ծառայությունների աութսորսինգ․ Միջազգային միտումներ, 2018,
2. «Հայաստանի տրանսպորտի ոլորտի զարգացման ռազմավարություն» 2020,
3. “Կոկա-Կոլա» Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա, Կայուն Զարգացման Զեկույց, 2019,
4. Аникин Б.А., Логистика: Учеб. Пособие, М. ИНФРА-М, 2004,
5. Александров О.А. Логистика: Учеб. пособие. М.: ИНФРА-М, 2018
6. Бром, А. Синхронизация потоков – инструмент управления цепями поставок /А.Бром // Логистика. – 2007,
7. …