Հատված
Ներկայումս ինտերնետ բանկային ծառայությունները ԱՄՆ-ում և Արևմուտքում էլեկտրոնային առևտրի առավել դինամիկ զարգացող ոլորտներից են: Յուրաքանչյուր 100 խոշոր բանկերից 80-ը մատուցում է ինտերնետ բենքինգի ծառայություններ: ԱՄՆ-ում ինտերնետ բենքինգի զարգացումը կապվում է home-banking (հեռահար բանկային սպասարկմամբ) տեխնոլոգիաների զարգացման հետ: ԱՄՆ-ում առաջին վիրտուալ բանկը դեռ 1995թ. ստեղծված «Security First Network bank»-ն է, որը չուներ ոչ մի գրասենյակ ԱՄՆ-ում: «Fitch IBCA» վերլուծական ընկերության տվյալներով 2002թ. արդեն եվրոպական խոշոր բանկերի հաճախորդների 28%-ը օգտվում է ինտերնետ բենքինգի ծառայություններից: Այս ցուցանի¬շը հատկապես բարձր է Շվեդիայում (32%), Ֆինլանդիայում (22%), Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում և այլուր: Ռուսաստանի Դաշնությունում կիրառվող նման համակարգերից են «Телебанк» (Степ банк), «Банк-Клиент» (Гута банк), «Кортис» համակարգերը (Айти բանկ) և այլն: Այս համակարգերի նախագծման արժեքը ՌԴ-ում կազմում է մոտ 5000$: JP Morgan ներդրումային բանկի գնահատականներով Եվրամիու¬թյան երկրների բանկային համակարգում ինտերնետ բենքինգի ներդր¬ման մակարդակը երեք տարիների ընթացքում 8%-ից աճել է 22%-ի, իսկ ԱՄՆ-ում 15%-ից մինչև 33%: Նշված երկրներում առավել տարածված են Ինտերնետ-հաճախորդ, ինտերնետ-բանկ, Բանկ++, Բանկ-հաճախորդ էլեկտրոնային ծառայությունները: Ռուսաստանում և Արևմուտքում կի¬րառվող և լայն տարածում ունեցող ինտերնետ վճարահաշվարկային հա¬մակարգերից են նաև Ռուսաստանյան Webmoney, Paycash, Cashew, Elit, Assist և այլ համակարգերը, իսկ արևմտյան համակարգերից՝ Checkfree, Cybercash, Datacash, Netbil և այլ համակարգերը:
Գրականության ցանկ
1. Կիրակոսյան Ա., «Մոբայլ բանկինգը և դրա զարգացման խնդիրները», Այլընտրանք եռամսյա գիտա-կան հանդես, հոկտեմբեր-դեկտեմբեր, Երևան 2015 #4,
2. «Էկոնոմիկա և իրավունք» ամսագիր, N9, Երևան, 2006թ
3. Basel Committee on Banking, Supervision Risk Management, Principles for Electronic Banking , July 2003, http://www.bis.org/publ/bcbs98.pdf
4. Анализ финансовых рынков и торговля финансовыми активами. — М.: Питер, 2020
5. Банки и банковские операции / Под ред. Жукова Е.Ф. — М.: Банки и Биржи и Юнити, 2016
6. Банковский надзор. Европейский опыт и российская практика: Учеб. пособие / Под ред. Олсена. М.: ЦБ РФ, 2005
7. …