Հատված
Պեպտիդային սինթեզի հայտնի եղանակների շարքում կարելի է առանձնացնել ակտիվացված էսթերների մեթոդը, որը ապահովում է սինթեզի համեմատաբար բարձր ելքեր և որի դեպքում նպատակային արգասիքի ոչ ցանկալի ռացեմիզացման վտանգը նվազագույն է: Բնական պեպտիդների և նրանց սինթետիկ նմանակների կենսաբանական հատկությունների ուսումնասիրությունը համարվում է դժվար և բազմածավալ աշխատանք, քանի որ պեպտիդների ազդեցությանը ենթակա թիրախները բազմաթիվ են: Դրանց շարքին են պատկանում պրոտեոլիտիկ ֆերմենտները, որոնց գործունեության խանգարումը օրգանիզմում հարուցում է ախտածին երևույթներ: Պեպտիդներն ամինաթթվային մնացորդներից կազմված միացություններ են, որտեղ ամինաթթուները իրար հետ կապված են կովալենտային α-պեպտիդային (-NH-CO-) կապերով: Բարդ պեպտիդների կառուցվածքի ձևավորման գործընթացում կարևոր դեր են խաղում նաև դիսուլֆիդային (-S-S-) կապերը: Դրանց հետ միասին որոշ ցածրմոլեկուլային պեպտիդներում հայտնաբերված են նաև γ-պեպտիդային, N-ω-պեպտիդային, էսթերային, թիոեթերային և այլ կապեր: Բնության մեջ հայտնի սպիտակուցների կառուցվածքում պեպտիդային կապի առավել տարածված տեսակը α-պեպտիդային կապն է:
Գրականության ցանկ
1 Анисимов В.Н., Хавинсон В.Х. Применение пептидных препаратов эпифиза (шишковидной железы) в онкологии: двадцатилетний опыт исследования эпиталамина // Вопр. онкол.—1993.—Т. 39.—С. 131– 142.
2 Мамчур М.И., Левых А.Э. Дефензины — эндогенные пептиды с антиинфекционными и противоопухолевыми свойствами / М.И. Мамчур, А.Э. Левых // Таврический медико-биологический вестник. — 2012. — Т. 15.— № 2. — С. 315–321.
3 Дедов, И.И. Новые возможности терапии сахарного диабета 2 типа /И. И. Дедов//.- Сахарный диабет.- 2009, спецвы-пуск.П С.1-3.
4 Бачева А.В., Байбак О.В., БеляеваА.В., Лысогорская Е.Н., Оксенойт Е.С.,Лозинский В.И., Фулиппова И.Ю. // Биоорган.химия. 2003. Т.29.С. 502 — 508
5 Титце Л. Препаративная органическая химия. Реакции и синтезы в практикуме органи¬ческой химии и научно-исследовательской лабо¬ратории / Л. Титце, Т. Айхер; пер. с нем. — М.: Мир, 1999. – 704 с.
6 Krishna S.H. //Biotechnol. Adv. 2002. V. 20. P. 239
7 …