Հատված
Հետազոտության առաջին փուլում իրականացրել ենք խորին հարցազրույց՝ ըստ նախապես կազմված ուղեցույցի, որը բաղկացած է 13 հարցից: Խորին հարցազրույցի տևողությունը 20 — 35 րոպե է յուրաքանչյուր աշխատակցի հետ: «Ո՞րն սոցիալական դեպքի վարման ինստիտուտի ներդրման նպատակը» հարցին Շենգավիթ վարչական շրջանում հարցազրույցի մասնակիցները պատասխանել են՝ դեպքի վարումը անհատին տարբեր կառույցներ ուղղորդման գործընթացն է՝ սոցիալական, առողջապահական և փաստաթղթային հարցերը կարգավորելու նպատակով: Դեպքի վարման ընթացքում առաջացող բազմատեսակ խնդիրներից մասնագետները առանձնացնում են որոշ կառույցների կամ կազմակերպությունների աջակցության բացակայությունը, որի հետևանքով տուժում է գործի արդյունավետությունը: Նրանց հետ համագործակցելու խնդիրներ են առաջանում: «Ի՞նչ ռեսուրսներ են անհրաժեշտ դեպքի վարման ընթացքում առաջացող խնդիրները լուծելու համար» հարցի պատասխանների թվում մասնագետները առաջին հերթին նշեցին օրենսդրական կարգավորումները՝ ոչ միայն ՍԱՏԲ աշխատողներին, այլ նաև համագործակցող կողմերին վերաբերող՝ տրանսպորտ, աշխատավարձ և այլն, գործազուրկ կամ հաշմանդամություն ունեցող անձանց սովորելու հնարավորություն ընձեռելը: 1044 — ն որոշումը նպատակային չի կիրառվում: Սոցիալական աշխատողի ճանաչման գիտակցումը բացակայում է, ում են դիմում աշխատռակիցները, շատերը նայում են խնդիրին որպես անձնական դաշտի, այսինքն՝ իրենց կարծիքով սոցաշխատողը՝ դեպք վարողը, ունի իր շահը խնդիրների լուծման պարագայում: Չկա փոխադարձ հարգանք կառույցներում միմյանց նկատմամբ: Հիմնականում կարողանում են մեծ մասը կարգավորել վարչարարական և դեպքի վարման գործառույթները միաժամանակ:
Գրականության ցանկ
1. Ալեքսանյան Ա․ Մ․, Մարգարյան Լ․Վ․, Դավթյան Ա․Ա․, Բարսեղյան Գ․Լ․ Սոցիալական աշխատանքը հատուկ հաստատություններում, Մեթոդական ուղեցույց սոցիալական աշխատողների համար։
2. Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին ՀՀ օրենք, ընդ․ 2005 թ․ հոկտ․ 24-ին, https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=21370, 07.07.2021, ժ․ 2:43
3. Ինտեգրված սոցիալական ծառայություններ, http://www.esocial.am/am/innercasemanagementen, 07.07.2021, ժ․ 2:43
4. Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման փորձնական ծրագրի հիմնական իրավական ակտերի ժողովածու, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Եր., 2013թ․, http://mlsa.am/wp-content/uploads/2017/04/ALL-text-integrvac.pdf, 07.07.2021, ժ․ 2:43 ։
5. Խաչատրյան Ա. Սոցիալական աշխատանքի ինստիտուտի կայացումը Հայաստանում, Եր․, 2012։
6. ՀՀ 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիր։
7. …