Հատված
Վարկավորման գործընթացում հատկապես կարևորություն են ներկայացնում վարկավորման պայմանները՝ ժամկետայնություն, տոկոսադրույքներ, արժույթ, ապահովվածություն և այլն: Ժամկետայնության տեսանկյունից հատկապես կարևոր են երկարաժամկետ վարկերը, որոնք թույլ կտան ուղղել դրանք երկարաժամկետ օգտագործման գույքի՝ գյուղատնտեսական տեխնիկայի, հողատարածքների, անասնագլխի ձեռքբերմանը, ապահովելով եկամուտներ երկարաժամկետ ժամանակահատվածի համար: Նմանատիպ վարկերի երկարաժամկետ ժամկետայնության կարևորությունը կայանում է նաև նրանում, որ այդ դեպքերում գործ ունենք բավականին մեծ գումարների հետ, որոնց վերադարձելիությունը կարող է ապահովվել միայն երկարաժամկետ ժամանակահատվածում: Կարճաժամկետ վարկերը, որոնք ստիպված կուղղվեն հիմնական միջոցների ձեռքբերմանը, կարող են կործանարար լինել տնտեսությունների համար: Հայաստանում պետական միջոցներից իրականացվող վարկավորման պայմանները չեն առանձնացվում իրենց ո´չ ժամկետային, ո´չ տոկոսային և ո´չ էլ գումարային գրավչությամբ: Արդյունքում այդ գումարներն ուղղվում են հիմնականում կենցաղային տարբեր խնդիրների լուծմանը և ոչ թե օգտագործվում արտադրական նշանակությամբ՝ խթանելով եկամտի աճին: Այդ վարկերը, ընդհանուր առմամբ, ուղղվելով գյուղացիական տնտեսությունների ֆինանսավորմանը չեն տրամադրվում կոնկրետ նպատակով՝ տեխնիկայի ձեռբերում, մշակվող տարածքների ընդլայնում, գյուղացիական տնտեսության ընդլայնում, իսկ վարկի ստացումից հետո դրանց ոչ նպատակային օգտագործումը, ըստ էության, չի փոխում որևէ բան և որևէ կերպ չի կոմպենսացնում այն կորուստները, որոնք առաջանում են ոչ արտադրական նպատակով դրանք օգտագործելու արդյունքում:Շուկայական տնտեսության արդի պայմաններում, երբ առևտրային բանկերը դժկամությամբ են տրամադրում վարկեր գյուղացիական տնտեսություններին, առաջնային կարևորություն է ստանում օտարերկրյա ներդրումների կիրառությունը լիզինգային գործարքների զարգացման և կատարելագործման միջոցով:
Գրականության ցանկ
1. «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման մասին», ՀՀ կառավարության 2008թ. որոշում
2. «Գյուղատնտեսության սուբսիդավորման ուղղությունների և մեխանիզմների հայեցակարգի մասին» Հայաստանի հանրապետության կառավարության 27 հոկտեմբերի 2005 թվականի Ν 2310-ն որոշում
3. «Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա» ՈւՎԿ ՓԲԸ պաշտոնական կայքէջ` dica.am
4. «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից 2018թ ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն
5. «Փոքր և միջին ձեռնարկատիրչոթյան պետական աջակցության մասին» ՀՀ օրենք
6. Գրիգորյան Ս. «ՀՀ անասնաբուժական ծառայության մի քանի հիմնախնդիրների շուրջ», Հայաստանի Հանրապետության օրաթերթ, 18 փետրվարի, 2011թ.