Հատված
Սույն հետազոտության օբյեկտը կազմակերպության արտաքին միջավայրն է, իսկ առարկան արտաքին միջավայրի սպառնալիքները կազմակերպության համար:
Արտաքին միջավայրի ներգործությամբ աշխատող կազմակերպությունը ներքուստ նման է կենդանի օրգանիզմի: Բանն այն է, որ ամեն մի օրգանիզմ գոյատևում և բարգավաճում է, եթե կարողանում է հարմարվել արտաքին աշխարհին (կլիմա, աշխարհագրական դիրք, շրջապատող այլ կենդանի օրգանիզմներ): Կազմակերպությունը նույնպես, հաջող գործունեություն ծավալելու համար, պարտավոր է ենթարկվել արտաքին միջավայրի հարափոփոխ պայմաններին:
Ձեռնարկության գործունեության արդյունավետության բարձրացման առումով չափազանց կարևոր է կանխատեսել հնարավոր մրցակիցների ագրեսիվությունը, նրանց վաճառքի սպասվելիք ծավալները, թողարկվելիք արտադրանքի տեխնիկատնտեսական ցուցանիշները, կոնստրուկտորա-տեխնոլոգիական լուծումները, ապրանքի որակն ու վաճառքի գները, քանի որ վերոհիշյալ ցուցանիշներից յուրա-քանչյուրը վճռորոշ ազդեցություն կարող է ունենալ շուկայում սեփական մասնաբաժնի փոփոխության վրա:
Յուրաքանչյուր ձեռնարկություն շուկայում հաջող գործելու համար պետք է ունենա հստակ ռազմավարություն: Ռազմավարությունը գործարարության փիլիսոփայությունն է: Տնտեսական ռազմավարության մշակմամբ կազմակերպությունը կամ ձեռնարկությունը ձգտում է առավելագույն չափով խուսափել իր ապագա գործունեության ընթացքում անորոշությամբ պայմանավորված ռիսկի վտանգից: Գոյություն չունի բոլոր ձեռնարկությունների համար համընդհանուր ռազմավարության մոդել: Ամեն մի ձեռնարկություն ինքնատիպ է, այդ պատճառով էլ յուրատեսակ է դրանցից յուրաքանչյուրի ռազմավարությունը:
…Քաղաքական գործոնները բնորոշում են տնտեսական գործունեության իրավական դաշտը և հնարավոր փոփոխություններն առաջիկայում: Կազմակերպություններին առաջին հերթին հետաքրքրում է պետության քաղաքականությունը հարկային, վարկային, արտաքին առևտրի, ներդրումների ոլորտներում, սեփականատիրական հարաբերություններում:
Արտաքին միջավայրը, որում գործում է կազմակերպությունը, միասեռ չէ և տարբերակված է ըստ կազամակերպության վրա ունեցած ներգործության ուժի և պարբերականության: Նրանում առանձնացվում են ուղղակի ներգործության միջավայրը կամ միկրոմիջավայրը և անուղղակի ներգործության միջավայրը կամ մակրոմիջավայրը:
Թեև արտաքին միջավայրի գործոնները կարևոր են, սակայն տնտեսական ռազմավարության և գործարարության այլընտրանքները որոշվում են նաև կազմակերպության ներքին միջավայրի իրավիճակով:
Պետք է նշել, որ մարքեթինգային միջոցառումների իրականացումը բավականին բարդ գործընթաց է: Իրականում ավելի հեշտ է մշակել և կազմել մարքեթինգային պլանը, քան այն իրականացնել: Մարքեթինգի հաջող իրականացումը կախված է նրանից, թե ինչքանով է ընկերությունը ճիշտ օգտագործում բոլոր 5 էլեմենտների ամբողջությոնը` գործողությունների ծրագիր, կազմակերպական կառուցվածքներ, որոշումների ընդունման համակարգ, ինչպես նաև միավորված ծրագրի շրջանակներում ընկերության մարդկային ռեսուրսների և մշակույթի կառավարում, իհարկե ընկերության ռազմավարությանը համապատասխան:
… «Իմեքս գրուպ» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 2001թ.: Այն սկզբնապես զբաղեցրել է առաջատար դիրք ներքին հարդարման պարագաների շուկայում և մինչ այժմ էլ պահպանում է այդ դիրքերը: «Իմեքս գրուպ» ՍՊԸ-ի առաքելությունն է բավարարել հայ սպառողի` շինարարական նյութերի և ծառայությունների նկատմամբ պահանջմունքը իր զարգացման բոլոր փուլերում:
Ներկայումս մեր հանրապետությունում թերևս ամենազարգացած և մրցակցային ոլորտներից մեկը կարելի է համարել շինանյութերի կամ ներքին հարդարման պարագաների շուկան: Այս ոլորտում ինչպես արտադրական, այնպես էլ վաճառքի գործունեությամբ զբաղվում են բազմաթիվ ընկերություններ: Բացի դրանից, պետք է նշել նաև, որ այս ոլորտում ընկերությունները շատ ակտիվորեն իրենց գործունեությունը ծավալում են ոչ միայն Երևանում, այլև ՀՀ մարզերում: Դա նպաստում է շինանյութերի առևտրի զարգացմանը: Ներքին հադրարման պարագաների շուկայի միջավայրը
Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ առանց արտաքին միջավայրի գնահատման ձեռնարկությունն այնքան էլ հեռանկրային չէ: Եթե որևէ սուբյեկտ մտածում է ինչ-որ նոր գործ սկսելու կամ նոր ոլորտում ներդրումներ կատարելու մասին, ապա բնականաբար նա հենց այնպես իր ակտիվները չի ըանի և ներդնի այդ ոլորտում: Նրան անհրաժեշտ է հստակ ծրագիր, թե իր ակտիվներն ինչպես եմ կիրառվելու այս կամ այն ոլորտում, ինչ հեռանկարներ կարող է ունենալ նա այդ ներդրումներից: Այլ կերպ ասած` անհրաժեշտ է գործողությունների հստակ ծրագիր, որը տնտասեգիտորեն ասած` պլանավորումն է: Իսկ եթե խոսք է գնում որևէ ծրագիր արդյունավետ կյանքի կոչելու մասին, ապա այստեղ արդեն գործ ունենք մարքեթինգային պլանավորման հետ