Արտադրական կազմակերպություններում իրականացվող ծախսերի դասակարգումը և դրանց բյուջետավորումը

Գին՝ 59000դրամ
Էջերի քանակ՝ 118էջ
Աշխատանքի տեսակ՝ Մագիստրոսական թեզ
Աշխատանքի ID` 4850

Բովանդակություն

Ներածություն
Գլուխ 1. Արտադրական կազմակերպությունների ծախսերի էությունը, դասակարգումը և բյուջետավորումը
1.1 Արտադրական կազմակերպությունների ծախսերը և դրանց նշանակությունը
1.2 Արտադրական ծախսերի դասակարգումը
1.3.Արտադրական ծախսերի բյուջետավորման էությունը
Գլուխ 2. Արտադրական կազմակերպությունների ծախսերի վերլուծությունը Ջերմուկ Գրուպ ՓԲԸ-ի օրինակով
2.1 Ջերմուկ Գրուպ ՓԲԸ-ի գործունեության ուսումնասիրությունը և արտադրական ծախսերի դասակագումը
2.2 Արտադրական ծախսերի վերլուծությունը և բյուջետավորումը «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ում
Գլուխ 3. Արտադրական կազմակերպություններում ծախսերի նվազեցման հնարավոր ուղիները
3.1 Ծախսերի նվազեցման ուղիները արտադրական կազմակերպություններում
3.2 Ծախսերի բյուջետավորման ազդեցությունը «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ վերջնական արդյունքի վրա
Եզրակացություններ և առաջարկություններ

Հատված

…Արտադրական կազմակերպության կողմից շուկա առաքած ցանկացած ապրանքի արժեքը պայմանավորված է արտադրության համար օգտագործված ռեսուրսների արժեքից, դրանց օգտագործման արդյունավետությունից ինչպես նաև տվյալ արտադրանքի համար շուկայի առաջարկած գնից:
…Հետազոտության օբյեկտը արտադրական կազմակերպությունն է, իսկ առարկան՝ կազմակերպության ծախսերի բյուջետավորման առանձնահատկությունները և դրա ազդեցությունը գործունեության վերջնական արդյունքի վրա:
Ծախսերի մեծությունը հաշվարկելու անհրաժեշտությունը պայմանավորված է կազմակերպության գործունեությունը շարունակելու կամ չշարունակելու վճիռ կայացնելու անհրաժեշտությամբ:
Արտադրության ծախսերը լինում են տնտեսական և հաշվապահական:
Արտադրության և իրացման ծախսերի մեջ մտնող հաջորդ ծախսային խումբը սոցիալական կարիքների համար հատկացումներն են` կենսաթոշակային, զբաղվածության և պարտադիր բժշկական ապահովագրության ֆոնդերին: Այդ հատկացումների չափերը որոշվում են ինքնարժեքի մեջ ներառվող աշխատավարձի ֆոնդի նկատմամբ սահմանված նորմատիվներով:
Արտադրական ինքնարժեքին վերաբերող ծախսերի մեջ բավականին մեծ են ոչ ընթացիկ ակտիվների մաշվածքի հետ կապված ամորտիզացիայի հատկացումները: Ըստ օգտակար շահագործման տարիների այդ ծախսերի մեծությունը կարող է ունենալ տարբեր արտահայտություն կախված մաշվածքի հաշվարկման եղանակներից:
…Միջազգային պրակտիկայում բյուջետավորումն ընդունվում է որպես ձեռնարկության ֆինանսական գործընթացի կառավարման տարր, իրենից ներկայացնում է դրամական միջոցների ու ֆինանսական արդյունքների պլանավորման, հաշվառման և վերահսկողության մեթոդաբանություն: Որպես ներֆիրմային պլանավորման գործընթաց՝ բյուջետավորումը շուկայական տնտեսության պայմաններում ձեռք է բերում նոր դեր՝ կապված այն բանի հետ, որ պոտենցիալ ներդրողները ֆինանսավորում կարող են կատարել միայն մանրակրկիտ կերպով կշռադատելով գործունեությանը հատուկ բոլոր հնարավոր ռիսկերը՝ փնտրելով և քննարկելով բազմաթիվ տարբերակներ:
Ընկերությունը չունի արտաքին շուկաների հետազոտությամբ զբաղվող առանձին ատորաբաժանում: Արդյունավետ կլինի այդպիսի ստորաբաժանման ստեղծումը, քանի որ կատարվող ծախսումները զուր չեն լինի և ապագայում կտան իրենց արդյունքը: Բավականին բարձր են տրանսպորտային ծախսերը, անհրաժեշտ են միջոցառումներ, որոնցով կարելի է իրականացնել ծախսերի կրճատում: Սեփական տրանսպորտային միջոցները աշխատում են դիզելային վառելիքով, ինչը բավականին ծախսատար է, այս առումով առավել շահավետ կլինի գազաբալոնների տեղադրումը:
…Թե՛ արտադրական և թե՛ ծախսերի մյուս տեսակներն իրենց անմիջական ազդեցությունն են թողնում ընկերության շահութաբերության որոշման վրա: Համախառն շահույթը որոշվում է որպես արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթի և արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեքի տարբերություն…

Գրականության ցանկ

1. Լ.Հ.Բադանյան «Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ» Երևան. 2010
2. Շ.Դ.Էվինյան «Ձեռնարկության էկոնոմկա» Երևան, Տնտեսագետ 2007
3. «Տնտեսագիտության տեսություն» Երևան, Տնտեսագետ 2009թ.,
4. Սարգսյան Ա. Չ., Համբարձումյան Ռ. Պ. – Հաշվապահական հաշվառում, 2008
5. Սարդարյան Ա. Հ., Ֆահրադյան Կ. Մ. – Արտադրության ծախսումների ու ծախսերի վերլուծությունը, 2005,
6. Արշակյան Ա «Տնտեսական մրցակացության համակարգը շուկայական էկոնոմիկայում» Երևան Տնտեսագետ 1997թ.
7. …

Պատվիրել/