Հատված
Հարկային համակարգի ուսումնասիրությունների մեջ բավականին խորը ուսումնասիրությունների կարիք ունեն անուղղակի հարկերը, որոնք կարևոր բյուջետային մուտքեր են իրենցից ներկայացնում:
Մեր հանրապետության պագայում այս ոլորտի ուսումնասիրությունը բավականին ակտուալ է հատկապես կապված այն հանգամանքի հետ, որ ներկայումս անուղղակի հարկերի բնագավառում իրականցվում են բավականին լուրջ բարեփոխումներ՝ ԵՏՄ անդամակցությանն ընդառաջ:
Հարկային համակարգի առանձնահատկությունը պայմանավորված է այն կազմավորող տարրերի, բաղադրիչների դրսևորման ձևերով, հիմնական բնութագրիչներով և յուրահատկություններով:
Ինչպես ցանկացած ֆինանսական ծրագիր, պետական բյուջեն նույնպես բաղկացած է եկամուտներից և ծախսերից:
Նորանկախ Հայաստանի Հանրապետությունը, որդեգրելով տնտեսության շուկայական ուղին, բախվեց տնտեսական մի շարք խնդիրների, քանզի տնտեսավարման փոփոխությունը ենթադրում էր տնտեսության կառավարման մեթոդների ու ձևերի փոփոխություն՝ ինչպես հանրապետության ներսում շուկայական հարաբերությունների ձևավորման գործում, այնպես էլ արտաքին տնտեսական գործընթացներում:
«Անուղղակի հարկերի մասին» արձանագրության 20-րդ կետի կիրառության իմաստով` ապրանքների ներմուծման դեպքում հարկ վճարողը պարտավոր է սահմանված ժամկետներում իր հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնել միայն հետևյալ փաստաթղթերը.
* ներմուծողի լրացրած՝ ներմուծման հարկային հայտարարագիրը,
* ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման մասին ներմուծողի լրացրած հայտարարությունը՝ թղթային կրիչով (չորս օրինակից) և էլեկտրոնային տարբերակով, կամ ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման մասին ներմուծողի լրացրած հայտարարությունը՝ էլեկտրոնային տարբերակով՝ հարկ վճարողի էլեկտրոնային (թվային) ստորագրությամբ:
Ընդհանուր առմամբ, հարկաբյուջետային քաղաքականության նպատակը տնտեսության կայունացումն է, այսինքն՝ պետության կողմից ամբողջական պահանջարկի կամ ամբոջական առաջարկի վրա ազդեցության միջոցով դրանց դինամիկ հավասարակշռության ապահովումն է՝ գների, զբաղվածության և եկամուտների ցանկալի մակարդակներ պահպանելով…
Գրականության ցանկ
1. «Հարկերի մասին ՀՀ օրենքը» 14.04.1997թ.
2. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենք (ընդունված 24.06.1997թ.):
3. «Ավելացված արժեքի մասին» ՀՀ օրենք (ընդունված 14.05.1997թ):
4. «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենք (ընդունված 07.07.2000թ.):
5. «ՀՀ օրենքը շահութահարկի մասին», 30.09.1997թ.:
6. «ՀՀ օրենքը եկամտային հարկի մասին», (ուժի մեջ է՝ 01.01.2013թ.-ից):