Հատված
«Աշխատանքի շուկա» տնտեսագիտական կատեգորիան երկար ժամանակ դիտվել է որպես մի երևույթ, որը բնորոշ է միայն կապիտալիստական հասարակարգին, իսկ գործազրկությունը` որպես աշխատանքի և կապիտալի միջև ծագող հակասությունների հետևանք:
Հետազոտության առջև դրված են հետևյալ խնդիրները՝
1. ուսումնասիրել աշխատանքի շուկայի էությունը և առանձնահատկությունները,
2. ուսումնասիրել աշխատաշուկայի հավասարակշռության առանձնահատկությունները,
3. ուսումնասիրել աշխատանքի շուկայի տարբեր մոդելներ,
4. ուսումնասիրել ՀՀ զբաղվածության պետական կարգավորման հիմնական ուղղությունները:
Աշխատանքի շուկան բարդ հարաբերությունների համակարգ է, որը վերլուծելու և ուսումնասիելու համար այն ընդունված է ստորաբաժանել տարբեր մասերի, այլ կերպ ասած ընդունված է հատվածավորել աշխատանքի շուկան:
Աշխատանքի շուկայում աշխատանքի պահանջարկը դրսևորվում է որպես ածանցյալ պահանջարկ: Այսինքն, վերջինս պայմանավորված է որոշակի արտադրանքի նկատմամբ պահանջարկի մեծությամբ, իսկ աշխատանքի ամբողջական պահանջարկը հանդիսանում է ֆունկցիա՝ երկրի ընդհանուր տնտեսական իրավիճակից: Այդ պատճառով բոլոր այն միջոցառումները, որոնք
Զբաղվածության պետական կարգավորման քաղաքականության արդյունավետ իրագործման համար նախ և առաջ անհրաժեշտ է ամբողջ տնտեսության մասշտաբով իրականացնել որոշակի բարեփո-խումներ այդ թվում նաև՝ վերափոխել մարդկանց հոգեբանությունը:
Զբաղվածության քաղաքականության նպատակը, որպես տնտեսական քաղաքականության բաղադրիչի, անհրաժեշտ քանակով և որակով աշխատուժի պահանջարկի բավարարման և առկա աշխատուժի առաջարկի արդյունավետ իրացման ապահովումն է, որը պետք է դիտվի կայուն տնտեսական աճի հիմնական պայմաններից: Զբաղվածության քաղաքականության նպատակը, որպես սոցիալական քաղաքականության բաղադրիչի, արժանապատիվ աշխատանքի միջազգայնորեն ընդունված չափանիշների երաշխավորումն է, մյուս կողմից, աշխատաշուկայում անմրցունակ խմբերի սահմանումը և ըստ առաջնահերթությունների` արդյունավետ ինտեգրման ապահովումն է, որը պետք է դիտվի երկրում սոցիալական լարվածության թուլացման հիմնական պայմաններից:
Աշխատանքի շուկան ներկայումս զգում է պետության ակտիվ կարգավորումը, որն իրականացվում է զանազան միջոցառումների օգնությամբ և ճիշտ կիրառման դեպքում կարող է տանել դեպի տնտեսոության առողջացում և հետագա զարգացում:
Ընդհանրապես, երկրում աշխատանքի շուկայի դրության վերլուծությունից կարելի է պատկերացում կազմել տվյալ հասարակության սոցիալական և տնտեսական իրավիճակի մասին…
Գրականության ցանկ
1. «Հայաստանի Հանրապետության Զբաղվածության պետական ծառայություն», Գ. Ե. Կիրակոսյան «Տնտեսագիտության տեսություն» Ե. 2009թ.
2. Կայուն զարգացման ծրագիր, Եր. 2008թ
3. Ջ.Սաքս, Բ.Լարեյն «Մակրոտնտեսագիտությունը գլոբալ տնտեսությունում», Երևան 2002թ.:
4. Ա. Մելքումյան «Աշխատանքի շուկա և զբաղվածություն», Ե.1999
5. Ղուշչյան Հ., Մակրոտնտեսական կարգավորում, Երևան 2008, էջ 68
6. Կիրակոսյան Գ., Գրիգորյան Ս., Թավադյան Մ., Տնտեսագիտական ուսմունքների պատմություն, Երևան 2009
7. …