Հատված
…Միջազգային ակտերի և ՀՀ Սահմանադրության համաձայն` յուրաքանչյուր քաղաքացի ունի աշխատանքի ընտրության ազատություն: Հիմնական օրենքը սահմանում է նաև, որ յուրաքանչյուր ոք ունի արդարացի և պետության կողմից սահմանված նվազագույնից ոչ ցածր աշխատավարձի, անվտանգության և հիգիենայի պահանջները բավարարող աշխատանքային պայմանների, օրինական գործադուլի, առավելագույն աշխատաժամանակի սահմանափակման, ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք։
…Աշխատանքային պայմանագրի լրացուցիչ պայմանները կարող են լինել տարբեր՝ աշխատանքի ընդունման փորձաշրջան, աշխատաժամանակի ռեժիմ, կազմակերպության համար գաղտնիք համարվող տեղեկատվության չհրապարկում, երկրորդ մասնագիտության ձեռքբերում, բնակտարածքով ապահովում, աշխատավարձի կանխավճարային վարձատրություն, տրանսպորտային փոխադրման և սոցիալ-տնտեսական աջակցության այլ միջոցներով ապահովում, սոցիալական ապահովագրություն, գործատուի գործուղմամբ (հաշվին) սովորել-ավարտելուց հետո սահմանված տևողությամբ աշխատանքային պարտականությունների (պայմանագրի) կատարում և այլն: Աշխատանքային պարտականությունների հետ կապված` հարկ Է
Աշխատողների ցուցակային կազմը որոշվում է ընդհանուր թվաքանակից հանելով առանց վարձատրության երկարատև արձակուրդում կամ զինվորական ծառայության մեջ գտնվողներին:
Կարևորություն է ներկայացնում նաև գործատուի նախաձեռնությամբ աշխատողների ազատման այն կարգը, որը կիրառվում է աշխատանքային պայմանագրի շուրջ ծագող հարաբերություններում:
Ուսումնասիրության ընթացքում անդրադառնալով ՀՀ և այլ երկրների աշխատանքային օրենսգրքերին` կարող ենք ասել, որ ՀՀ և ՌԴ աշխատանքային օրենսգրքերում գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի դադարեցման հարցերի կարգավորման նորմերի միջև առկա է զգալի նմանություն…
Գրականության ցանկ
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք (Ընդունվել է 09 նոյեմբերի 2004թ., փոփոխությունները առ 17 դեկտեմբերի 2014թվական)
2. Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման և վճարման կարգի մասին հրահանգը հաստատելու մասին» N 1-05/05-Ն հրաման, 30 մայիսի 2005.
3. Հայաստանի Հանրապետության օրենքը «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» (Ընդունվել է 2010թվակնի հունիսի 24-ին)
4. Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի «ՀՀ կառավարության դիմումի հիման վրա` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի և 114-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով՚ որոշումը, 11 հոկտեմբերի 2011թ., ք. Երևան
5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հայաստանի հանրապետության աշխատանքի պետական տեսչության ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը, ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 22-ի N 1486 — Ն որոշման Հավելված N 1
6. Մասնագիտական գրականություն
7. …