Հատված
Երկրագնդի վրա ապրող կենդանի օրգանիզմները մշտապես կրում են ֆիզիկական ազդակների ուղղակի կամ անուղղակի ազդեցությունը: Որպես բնական միջավայր ձևավորող էկոլոգիական գործոններ, դրանք անհրաժեշտ են օրգանիզմների նորմալ գոյության, զարգացման և բազմացման համար:
Աղմուկը է համարվում մարդու օրգանիզմի վրա վնասակար ազդող ձայները, որոնք խանգարում են նրա աշխատանքն ու հանգիստը։ Ձայնը, որպես ֆիզիկական երևույթ, առաձգական միջավայրում ընթացող ալիքային շարժում է, որն առաջանում է տատանողական շարժումներից և ընկալվում մարդու ու կենդանիների լսողության օրգաններով։ Ձայնը բնութագրվում է ձայնային ճնշման մակարդակով:
Աշխատանքի եզրահանգումները կարող են կիրառվել մեծ և միջին քաղաքներում աղմուկի թույլատրելի մակարդակի հետազոտությամբ հետաքրքրված անձանց կողմից: Որպես մեթոդական նյութ կարող է օգտագործվել բուհերում շրջակա միջավայրի մոնիթորինգի վերաբերյալ առարկաների դասավանդման ընթացքում:
Չափից ավելի մեծ աղմուկի ազդեցությունից տառապում է ոչ միայն մարդը, այլև կենդանիներն ու բույսերը, ոչնչանում են նյութական արժեքները: Այսպես, օդանավակայանին մոտ աճող բույսերն ունենում են ճնշված աճ, և նույնիսկ նկատվում է առանձին տեսակների անհետացում:
Սահմանվում է մարդու վրա աղմուկի ազդեցության սահմանային թույլատրելի հզորության նորմաներ` արտահայտված դեցիբելներով: Օպտիմալ աղմուկային ֆոն է համարվում 20դբ աղմուկի էներգիան, մինչդեռ քաղաքային աղմուկը միջին հաշվով ունի 30-40դբ մակարդակ: Գետնի վրայով շարժվելիս ինքնաթիռների սահմանային թույլատրելի Ձայնի համարժեք մակարդակը,դբ աղմուկի աստիճանը կազմում է 50դբ: 90դբ աղմուկն արդեն առաջացնում է հիվանդագին զգացողություններ:
Տեղափոխման ժամանակ շրջակա միջավայր դրա դուրս մղման ընթացքում նման աղմուկի տարածումը սահմանափակելու նպատակով կիրառվում են աղմկախլացներ: Ձայնախլացները կարևոր տեղ են զբաղեցնում էներգաարտադրամասերում աղմուկի նվազեցման միջոցառումների ընդհանուր համակարգում, քանզի ձայնը աշխատանքային միջավայրից դարպասներով կամ հատուկ սարքերով կարող են անմիջապես փոխանցվել շրջակա միջավայր` առաջացնելով ձայնային ճնշման առավելագույն մակարդակներ:
Ծխաքարշերի աղմուկը հաճախ իրենից մեծ վտանգ է ներկայացնում, քանի որ խողովակի միջով այն կարող է դուրս գալ մթնոլորտ և տարածվել զգալի հեռավուրության վրա:
Աղմուկը բացասաբար է ազդում կենտրոնական նյարդային համակարգի վրա՝ առաջացնելով գլխուղեղի կեղևի բջիջների գերհոգնածություն և հյուծում: Աղմուկի ազդեցությունից առաջանում է անքնություն, հոգնածություն, խանգարվում են շարժումների համաձայնեցումը, մարմնի հավասարակշռությունը, նվազում է ուշադրությունը, ընդհանուր աշխատունակությունը և աշխատանքի արտադրողականությունը: Աղմուկի տևական ազդեցությունն օրգանիզմի վրա և դրա հետ կապված կենտրոնական նյարդային համակարգում տեղի ունեցող խանգարումները նպաստում են հիպերտոնիկ հիվանդության առաջացմանը։ Ամենօրյա աղմուկը մարդկանց երբեմն հասցնում է նյարդային խանգարման շեմին։ Հանգստի և հատկապես քնի ժամանակ, երբ առավելապես պետք է վերականգնվեն օրգանիզմի ուժերը, աղմուկի բացասական ազդեցությունն ավելի զգալի է…
Գրականության ցանկ
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» N2-III-11.3 սանիտարական նորմերը հաստատելու մասին հրաման, 6 մարտի 2002թ., ք. Երևան
2. Հարությունյան Վ. Շրջակա միջավայրի մոնիտորինգ/ Վ. Հարությունյան.-Եր.: ՀՊԱՀ, 2010.
3. Սիմոնյան Ս. Ինֆորմացիայի կիրառման տեսություն. Ե.2007.Айзмана Р.И., Кривощекова С.Г. «Основы безопасности жизнедеятельности» Учебное пособие./ Новосибирск: издательство «Орел», 2011.
4. Алексеев С.В., Пивоваров Ю.П., Янушанец О.И. Экология человека: Учебник. — М.: Икар, 2002.
5. Артамонова В.Г., Шаталов Н.Н. Профессиональные болезни: Медицина, 2006.
6. Занько Н.Г., Корсаков Г.А., Малаян К. Р. «Безопасность жизнедеятельности»: Учебное пособие/ Под ред. О.Н. Русака М.: издательство «Стрим», 2009.
7. …