Հատված
Ինտերնետի ի հայտ գալուց ու զարգացումից հետո մարդկանց համար պարզ ու հասանելի դարձան այնպիսի գործողություններ, որոնք մինչ այդ բարդ ու անիրականանալի էին թվում, օրինակ` միանգամից տարբեր թեմաների վերաբերյալ բազմազան տեղեկատվության ստացում, նամակների միջոցով կամ on-line հաղորդակցում արտերկրում բնակվող ընկերների ու բարեկամների հետ և այլն:
Համակարգչային համակարգերի արդյունավետության բարձրացումն ու ցանցային տեխնոլոգիաների կատարելագործումը բերեցին տնտեսական գործունեության նոր ոլորտի՝ ինտերնետ բիզնեսի ձևավորման: Ինտերնետ բիզնեսը դիտարկվում է որպես բիզնեսի հատուկ տեսակ, որն հիմնականում իրականանում է ապրանքների և ծառայությունների արտադրության, վաճառքի և տեղաբաշխման գործընթաց ներխուժող տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով:
Նշյալով էլ պայմանավորված է հետազոտության թեմայի արդիականությունը, տեսական ու կիրառական կարևոր նշանակությունը:
Գրականության ցանկ
1. ՀՀ Կառավարության որոշումը էլեկտրոնային գնումների համակարգի ներդրման ռազմավարությունը հաստատելու համար, 20.02.2006
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք (Ընդունված Ազգային ժողովի կողմից 1998 թվականի մայիսի 5-ին)
3. Հայաստանի Հանրապետության օրենքը «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին»
4. Հայաստանի Հանրապետության օրենքը «Առևտրի և ծառայությունների մասին» (Ընդունված է 2004 թվականի նոյեմբերի 24-ին)
5. Հայաստանի Հանրապետության օրենքը Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին (Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին)
6. Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային առևտրի զարգացման, ցանցային պատրաստվածության և տեխնիկական հագեցվածության ծրագիր. ՀՀ կառավարության 2013թ. սեպտեմբերի 19-ի նիստի N 37 արձանագրային որոշման հավելված 1
7. …