Բիզնեսում ներդրումային գործունեության կառավարման հիմնախնդիրները

Գին՝ 43500դրամ
Էջերի քանակ՝ 87էջ
Աշխատանքի տեսակ՝ Մագիստրոսական թեզ
Աշխատանքի ID` 490

Բովանդակություն

Ներածություն
Գլուխ 1. Ներդրումային գործունեության կառավարման տեսամեթոդական հիմքերը
1.1 Ներդրումային գործունեության էությունն ու կառավարման անհրաժեշտությունը
1.2 Ներդրումային գործունեության իրականացման ձևերը
Գլուխ 2. Ներդրումային գործունեության իրականացման խոչընդոտներն ու հնարավորությունները
2.1. Կազմակերպության ներդրումային գործընթացի կառավարումը
2.2. Ներդրումային գործունեության կառավարման նորմատիվ-իրավական կարգավորումը
Գլուխ 3․ Ներդրումային գործունեության առկա խնդիրները և բարելավման ուղիները «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» ՓԲԸ-ում
3․1 Ներդրումային գործունեության կառավարման առկա խնդիրների վերլուծությունը «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» ՓԲԸ-ում
3․2 Ներդրումային գործունեության կառավարման բարելավման ուղիները
Եզրակացություններ և առաջարկություններ

Հատված

Ներդրումները կարևոր դեր են խաղում ցանկացած երկրի տնտեսության զարգացման, երկրի պաշտպանության ամրապնդման, սոցիալական խնդիրների լուծման գործում: Ըստ էության, դրանք որոշում են ամբողջ երկրի, առանձին տնտեսավարող սուբյեկտների ապագան:
Ինվեստիցիոն ծրագրերի իրականացումը թույլ է տալիս կատարելագործել արտադրությունը, բարձրացնել վաճառքի հանված ապրանքների որակը, ավելացնել աշխատատեղերի քանակը, բարձրացնել բնակչության զբաղվածության մակարդակը և, վերջին հաշվով, նպաստում է ազգաբնակչության կենսամակարդակի բարձրացմանը:
Հենց դրա համար էլ Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման արդի փուլում կարևորագույն հիմնախնդիրներից մեկը երկրում ինվեստիցիոն գործընթացի աշխուժացումն է, որի լուծումը կարևոր նախապայման է տնտեսության կայունության և հետագա տնտեսական աճի ապահովման համար:
Հաշվի առնելով տնտեսական բարեփոխումների ներկա փուլում հանրապետությունում ներքին խնայողությունների սահմանափակ հնարավորությունները և մասնավոր ներդրողների անընդունակությունը՝ լրիվ փոխհատուցելու տնտեսական անկման հաղթահարման համար չբավականացնող կապիտալ ներդրումները, առավել ևս կարևորվում է իրական ինվեստիցիաների (կապիտալ ներդրումների) արդյունավետության գնահատման և ինվեստիցիոն վճիռն ընդունելու հարցը:
Այդպիսի գնահատման ճշտությունից և արժանահավատությունից են կախված ներդրված միջոցների հետ ստացման ժամկետները և ձեռնարկության զարգացման հեռանկարները:
Ներդրումային նպատակաուղղված ռազմավարության մշակումն ու արդյունավետ իրականացումը, ներդրումային և գործարար բարենպաստ միջավայրի ձևավորումը, ապահովումը այսօր կարելի է համարել արդյունաբերական ձեռնարկության ընդհանուր տնտեսական քաղաքականության կարևոր ուղղություններից:
Ցանկացած ձեռնարկության տնտեսական, սոցիալական ու գիտատեխնիկական զարգացումը էապես պայմանավորված է ներդրումային գործունեությունից, այն ապահովում է տնտեսավարող սուբյեկտների ֆինանսական կայունությունը, շահութաբերության մակարդակի բարձրացումը, արտադրվող արտադրանքի մրցունակության ապահովումը:

Գրականության ցանկ

1. «Օտարերկրյա ներդրումների մասինե ՀՀ օրենք,
2. «Հայաստանի Հանրապետության ներդրումային քաղաքականության» հայեցակարգ
3. «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենք,
4. «Հայաստանի ֆինանսական համակարգը, զարգացումը, կարգավորումը և վերահսկողությունը», ՀՀ ԿԲ, 2011,
5. Գրիգորյան Ռ․ Լ․, «Ռիսկի կառավարում», Ուսումնական ձեռնարկ, Երևան, ԵՃՇՊՀ հրատ., 2010,
6. Մանուկյան Ռ. Մ. «Ներդրումային շուկա», Եր., Տնտեսագետ, 2008թ․
7. Արշակյան Ա. Հ., «Ներդրումները և ներդրումային ռիսկը, դրանց գնահատման և կանխատեսման հիմնահարցերը» Երևան: Զանգակ-97, 2009թ․

Պատվիրել/