ԱՆՈՒՇ ՕՊԵՐԱՅԻ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴԵՐԵՐԳԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ

Գին՝ 10000դրամ
Էջերի քանակ՝ 20էջ
Աշխատանքի տեսակ՝ Դիպլոմային
Աշխատանքի ID` 5131

Բովանդակություն

Ներածություն
Անուշի դերերգերի կատարողական մոտեցումները
Անուշ օպեայի կոմպոզիտորական առանձնահատկությունները և անուշի դերերգերի կատարողական մոտեցումները
Եզրակացություն
Օգտագործված գրականության ցանկ

Հատված

«Անուշ» օպերան հայկական ազգային օպերայի առաջին գոհարն է, որը մեծ հեղափոխություն առաջացրեց հայկական օպերայի պատմության մեջ: Այն մեծ բեմերից չի իջնում ավելի քան մեկ հարյուրամյակ և սիրված ու պահանջված է մինչ օրս: Մշակման երկար ճանապարհ անցած կոմպոզիտորական այս գեղեցիկ աշխատանքն ունի իր նախապատմությունը: Իմ աշխատանքի թեմայի ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ինքս էլ շատ եմ սիրում «Անուշը» և ուզում եմ հասկանալ ու ըմբռնել այն իր ողջ խորությամբ: Մինչ օպերայի աշխարհում հեղափոխություն կատարած «Անուշի» մասին խոսելը նախ ցանկանում եմ նշել, որ թեման հետաքրքրել է նաև Կոմիտաս վարդապետին, ով բավականին երկար աշխատել է դրա շուրջ: Հենց նա առաջինը սկսեց աշխատել Թումանյանի հայտնի պոեմի օպերայի վրա: Վարդապետին օպերան ստեղծել առաջարկել է թբիլիսյան իշխանադուստր, բարեգործ Մարիամ Թումանյանը, ով Կոմիստասին է ուղարկել Թումանյանի պոեմը: «Կարդացել եմ Թումանյանի «Անուշ» պոեմը և շատ եմ հավանել», — պատասխանել է Կոմիտասը: 1904 թվին Վարդապետը մեծ ոգևորությամբ սկսել է աշխատել պոեմի վրա: Մի տարի անց օպերայի մի մասն արդեն պատրաստ էր: 1908 թվին Կոմիտասը գրել է Թումանյանին, որ արդեն բավականին աշխատանք է արվել, և ամեն ինչ պատրաստ է, որպեսզի գործը միասին ավարտեն: Սակայն նրանք այդպես էլ չեն կարողանում հանդիպել… Մեզ են հասել կոմպոզիտորի սևագրերը՝ 27 էջ, որոնք պահվում են Երևանի Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում: Վարդապետի կյանքն ուսումնասիրող Ռոբերտ Աթայանը գրել է. «Կոմիտասի սևագրերում օգտագործված է մի քանի ժողովրդական մեղեդի, չնայած մեծ մասը նոր մեղեդիներ են՝ գրված ֆոլք-գեղջկական և քաղաքային ոճերում: Իսկ այդ մեղեդիներում, անշուշտ, ազգային երանգը շատ ավելի է զգացվում»: Աթայանը վստաh էր, որ եթե գտնված նյութերը լրացվեին որոշ նվագախմբային և երգչախմբային հատվածներով, ապա Կոմիտասի ստեղծագործությունը կարելի է մեծ բեմ բարձրացնել: Սակայն «Անուշ» օպերան մեծ բեմ բարձրացնելու պատիվը վերապահված էր կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանին: Ա. Տիգրանյանի «Անուշը» հայ ժողովրդական երաժշտական լեզվով գրված առաջին լիավարտ օպերան է, որը ազգային օպերային գրականության մեջ հիմնադրեց ոճական նոր ուղղություն: Վ. Նեմիրովիչ-Դանչենկոն գրում է. «Օպերայի երաժշտությունը ուժեղ է, հոյակապ: Ազգային երաժշտության հատիկը շատ հարուստ է արտացոլված օպերայում, և, միևնույն ժամանակ, լավ է օգտագործված եվրոպական երաժշտական ու վոկալ արվեստը: Ցմահ չեմ մոռանա «Անուշի» հմայքը»: Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան` հայ դասական երաժշտության գոհարներից մեկը, ժողովրդական ռեալիստական ստեղծագործություն է: Ըստ ժանրի` այն քնարական-կենցաղային օպերա է, որում ընդգծված է նահապետական հայ գյուղի սոցիալական թեման:

Գրականության ցանկ

1. Ամատունի Ս. , Երաժշտական գրականություն, Երևան, Կոմիտաս 2008,
2. Ամատունի Ս., Երաժշտական գրականություն, Հայաստան հրատարակություն, Երևան 1970,
3. Ասատրյան Ա. , Էջեր երաժշտական թումանյանապատումից, Պատմաբանասիրական հանդես, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա 2019,
4. Ավետիքյան Ս., Անուշ «Անուշը», աղբյուրը՝ http://www.serge-avedikian.com/wp-content/uploads/2016/03/txt-armenien-anouche.pdf
5. «Բանվոր», 1962, N289:
6. Գաբրիելյան Լ., Անձնավորված բնությն կերպարը Հ. Թումանյանի «Անուշ» պոեմում, Կանթեղ: Գիտական հոդվածներ /Գլխ. խմբ.` Ա.Ասատրյան. — Եր.: Ասողիկ, 302 էջ:,
7. …

Պատվիրել/