Հատված
Դասվարի մանկավարժական, ստեղծագործական վարպետությունը նրանում է, որ նա կարողանում է հենց դասի ժամանակ բոլոր աշակերտներին սովորեցնել, զարգացնել՝ միտքը, հղկել նրանց ունեցած բարոյական և գեղագիտական որակները, բացել նրանց համար ուղիղ ճանապարհ դեպի գիտելիքների «աշխարհ»: Մեր կարծիքով ուսուցչի մանկավարժական տաղանդը նրա օժտվածության, իր առարկայի խոր իմացության և բարձր աշխատասիրության միասնության մեջ է: Դիպուկ է նկատել Ց.Ս. Ստանիսլավսկին. «Տաղանդը հուր է, որը չի կարելի հանգցնել… տաղանդը մարդու սիրտն է, նրա էությունը, նրա ապրելու ուժը»: Մանկավարժական ստեղծագործական գործունեության ուսումնասիրությանն առաջին անգամ անդրադարձել է Պ.Կ. էնգելմայերը. «Լավ դաստիարակը հենց նրանով է տարբերվում արհեստագործից, որ եթե վերջինս առաջնորդվում է վարժեցված հնարքներով, ապա առաջինը թափանցում է սանի անհատական առանձնահատկությունների էության մեջ և նրա նկատմամբ կիրառում է բարի մարդու իր իդեալը: Ի՞նչ է նշանակում դա: Դա նշանակում է, որ դաստիարակի մոտ ամենից առաջ կա իդեալ (I ակտ), այնուհետև նա այդ իդեալը կիրառում է տվյալ պայմաններին համապատասխան (II ակտ) և, վերջապես, կատարման ընթացքւմ օգտվում է ձեռք բերած մանկավարժական հմտություններից (III ակտ): Համակարծիք լինելով Էնգելմայերի հետ՝ նշենք, որ եթե բոլոր ուսուցիչներն առաջնորդվեն այդ բանաձևով, ապա նրանց աշխատանքը կլինի ստեղծագործական, իսկ արդյունքը՝ ստեղծագործություն: Դասվարի տաղանդը դրսևորվում է ոչ միայն իր օժտվածության հոգեկան հարստության, ինքնանվիրվածության, գիտակության էրուդիցիայի մեջ, այլև՝ իր սաների մեջ նրանց տաղանդների բացահայտմամբ, որին պետք է ձգտեն բոլոր ուսուցիչները: Դպրոցում այդ տաղանդավոր դասվարը պետք է միայնակ չգործի, այլև՝ բացահայտի այլ տաղանդներ՝ օրինակ ծառայելով նրանց համար: Դասվարի մանկավարժական տաղանդը, մանկավարժական մտածողությունն արտահայտվում են նրանում, որ նա կարողանում է ճիշտ նախագծել և իրականացնել ուսումնական գործընթացն ուսուցման նպատակի, սկզբունքների, մեթոդների հաշվառմամբ, ներմուծելով նաև իր առաջավոր գաղափարները, հատուկ միջոցները նշված խնդիրների լուծման համար: Ուսումնական փաստաթղթերի և ծրագրերի ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ տարրական դասարաններում դրվում են բոլոր գիտելիքների և կարողությունների, արժեքային դաստիարակության հիմքերը, երեխաներն աստիճանաբար հաղորդակից են դառնում մարդկության ստեղծած բարոյական արժեքներին, բնության գաղտնիքներին, հարստանում է նրանց խոսքն ու մտածողությունը, և նրանք զարգանում են:
Գրականության ցանկ
1. Ալեքսանյան Ա․, Միջանձնային հաղորդակցման իրականացումը կրթական գործընթացում, Երևան, 2015:
2. Բուդաղյան Ս. Ս., Կարաբեկյան Ս. Բ., Կոմպետենցիաների ձևավորմանն ուղղված կրթական ծրագրերի կառուցում և իրականացում. Մեթոդական ուղեցույց-Բարձրագույն կրթության ռազմավարական հետազոտությունների ազգային կենտրոն, Եր., «Թասկ» ՍՊԸ: 2010:
3. Գյուլամիրյան Ջ., Հայոց լեզվի տարրական ուսուցման մեթոդիկա, Երևան, 2006:
4. Մանուկյան Ա. Մ., Մանուկյան Մ. Մ., Մանկավարժական տեխնիկա և տեխնոլոգիա, Երևան, 2000:
5. Берн Р., Берн Р., Развитие Я концепции, М., 1986.
Булатова О. С., Педагогический артистизм, М., 2001.
6. Гойхман О. Я., Надеина Т.М. Речевая коммуникация: Учебник. М., 2004.
7. …