Հատված
Ապահովագրական համակարգը, ներգրավելով և տեղաբաշխելով խոշոր չափերի դրամական միջոցներ, կարող է ապահովել տնտեսության կայունությունը և դրա հետագա զարգացումը: ՀՀ-ում Կենտրոնական Բանկի կողմից ապահովագրական շուկայի վերահսկողությունն ու կարգավորումն իրականացվում է հաշվի առնելով միջազգային փորձը և կատարվող օրենսդրական փոփոխությունները: ՀՀ Կենտրոնական Բանկն անդամակցում է Ապահովագրության վերահսկողների միջազգային ասոցիացիային (IAIS): Ասոցիացիային անդամակցությունը ԿԲ-ին հնարավորություն տվեց ուսումնասիրել ոլորտի կառավարման միջազգային փորձը և հետևել ապահովագրական համակարգի կարգավորման և վերահսկողության միջազգային զարգացումներին: ՀՀ Ֆինանսական համակարգի, այդ թվում ապահովագրական շուկայի կարգավորման գործընթացում կարևոր դերակատարում ունի ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը, որը հիմնադրվել է Կենտրոնական Բանկի կողմից: Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ստեղծումը ապահովագրական ոլորտում իր դրական ազդեցությունն ունեցավ ընկերությունների կողմից հաճախորդների բողոք-պահանջների առավել մանրակրկիտ քննման վրա: ՀՀ-ում ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի բացակայության պայմաններում սպառողները ֆինանսական կազմակերպությունների հանդեպ համապատասխան պահանջների և բողոքների դեպքում ստիպված էին դիմել միայն դատարան: Այս գործընթացը շատ ծախսատար էր և հասարակության համար բավականին բարդ: ՀՀ ապահովագրական ոլորտում ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ստեղծումը նպաստեց ապահովագրության ոլորտի, ծառայությունների նկատմամբ հասարակության իրազեկվածության և վստահության բարձրացմանը: Այս կառույցը կարգավորեց ապահովագրական ընկերությունների կողմից հայցերի կարգավորման և բողոքների քննության գործընթացները: Ներկայումս ՀՀ ապահովագրական շուկայում գործող վեց ընկերություններն էլ կնքել են համաձայնագրեր Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հետ:
Գրականության ցանկ
1. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենք,Ե, 2007թ.
2. Ազիզբեկյան Վ.Ս., «Ապահովագրական շուկայի զարգացման հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները ՀՀ-ում»,Ե 2013
3. Բադալյան Լ.Հ., «Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ», Եր. 2010
4. Գևորգյան Վ.Գ.,«Ապահովագրական համակարգի կարգավորման արդի հիմնախնդիրներ ՀՀ-ում»,Ե,2015,
5. Կիրակոսյան Կ., «Ապահովագրական գործ», Եր. 2003
6. Հարությունյան Գ., «ՀՀ ապահովագրական ընկերությունների պորտֆելի կանխատեսման հնարավորությունները որպես ապահովագրական ընկերությունների ֆինանսական կայունության ապահովման նախապայման», 2013
7. …