Հատված
Խորհրդային միության գոյության տարիներին ասորիները բավականին բարդ կրթական և մշակութային խնդիրներ ունեին, քանի որ հաճախ տարբեր բնակավայրերում ոչ կոմպակտ բնակեցվածությունը, ստալինյան դարաշրջանի հետապնդումները որպես «անվստահելի տարրերի», սեփական լեզվի իմացությամբ մասնագետների սղությունը, դասագրքերի բացակայությունը և այլն, լուրջ խոչընդոտներ էին: Բնական է, որ որ մշակութային արագ վերածննդի մասին խոսք գնալ հնարավոր չէր, չհաշված հատուկենտ դեպքերը, երբ այս ժողովրդի ներկայացուցիչն երի կենսամակարդակը չափազանց ցածր էր, մարդիկ մեծ դժվարությամբ օրվա հացն էին վաստակում, կենցաղային խնդիրները բազմազան էին: Այնուամենայնիվ, ԽՄ տարածքում ստեղծված ասորական կոլտնտեսություններում՝ չորսը Հայաստանում (Շահրիյար, Կոյլասար, Արզնի, Վերխնի Դվին), երկուսը՝ Վրաստանում (Ձվելի Կանդա, Վասիլևկա), երկուսը՝ Ադրբեջանում (Խանլար, Շամխոր) և մեկը Կրասնոդարի երկրամասում (Ուրմիա), հնարավրություն կար և աշխատըել, և որոշակի իմաստով զարգացնել ասորական մշակույթը: Հայաստանում ասորական կոլտնտեսությունների դպրոցներում դասավանդվում էր ասորերեն լեզուն: 1919 թվականից ի վեր ԽՍՀՄ-ում հրատարակվել են ասորերեն լեզվով շուրջ 400 անուն գրքեր և դասագրքեր և ավելի քան երկու հարյուր հոդված ռուսերեն `ասորիների պատմության, ազգագրության, լեզվի և գրականության վերաբերյալ: Խորհրդային միության տարածքում ասորի քաղաքաբնակներից շատերը (մոտ 70%) 1930-ականների սկզբին շարունակում էին զբաղվել կոշիկ փայլեցնեով և ձեռագործ աշխատանքով (զամբյուղ հյուսել, գուլպաներ գործել և այլն): Այս տարիներին իր ժողովրդի խնդիրների թեթևացման և գոնե որոշակի մշակութային կյանքի զարգացման գործին էր լծվել «Ասորիների համառուսաստանյան միությունը», որի գործունեության կարևոր ոլորտը աշխատանքային տարիքի բնակչության, այդ թվում`կանանց ներգրավումն էր արտելներում արտադրական գործունեության մեջ` այդպիսով մարդկանց մտքում մտցնելով կոլեկտիվ աշխատանքի սոցիալիստական ձևեր: Կանանց համար, այս միության նախաձեռնությամբ, ստեղծվել էին կարի հատուկ դասընթացներ: Դասընթացներն ավարտողները աշխատանքի էին անցնում տրիկոտաժի և գուլպեղենի գործարաններում: Բայց դրանք ընդամենը մի քանիսն էին: Կանանց սոցիալական արտադրության մեջ ներգրավման գործընթացը շարունակվում էր մեծ դժվարությամբ, ինչը բացատրվում էր կայուն ընտանեկան և տնային ավանդույթներով, որոնք նպատակ ունեն սահմանափակել կանանց մասնակցությունը հասարակական կյանքում: Մեջբերենք մի հետաքրքիր հատված 1925/1926 թվագրված քարոզչական թերթիկից. «Ասորի աղջիկը կախված է ծնողներից մինչև 12 տարեկան: Նա իր մանկությունն անցկացնում է սարսափելի պայմաններում … ապրում կիսանկուղային տանը, նորածիններ դայակություն է անում: 14 տարեկանում նրան ամուսնության են վաճառում են մի քանի հազար ոսկե ոսկեդրամով:
Գրականության ցանկ
1. Դավիդովա Գ, Ասորական եվ հայկական հարսանեկան ծիսակարգերի համեմատական բնութագիրը (XIX դ. վերջ – XX դ. սկիզբ), 90/ 2016, ԼՀԲ,
2. Կոտայքի մարզում բնակվող ազգային փոքրամասնություններ, www.kotayk.mtad.am/pokramasnutyunner/
3. Հայաստանաբնակ ասորիների էթնոմշակութային բնութագիրը, www.geopolitics.am/archives/14125
4. Հայաստանի Ասորիները, http://www.europeanintegration.am/7592.html
5. ՀՀ երկրորդ զեկույցը ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիայի 25-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, 2004 թ., Երևան, https://www.e-gov.am/u_files/file/kron/2c%20ii%20report%20of%20armenia%20-%202004.pdf
6. Վրաստանի ասորիների համայնքի ղեկավարի հանդիպումը Հայաստանի դեսպանի հետ, 13.03.2013 http://www.hmanoukian.com/hy/news/item/2013/03/13/news_431/
7. …