Հատված
Պետական ծախսերի միջնաժամկետ ծրագրման համակարգի ներդրումը նպատակ ունի լուծելու մի շարք խնդիրներ, մակրոտնտեսական հաշվեկշռվածության բարելավում, պետական ֆինանսական միջոցների հաշվին կատարվող բյուջետային հատկացումների միջոլորտային և ներոլորտային արդյունավետ վերա¬ բաշխում, համապատասխան ծրագրերի մշակման որակի բարձրացում և դրանց ֆինանսավորման անորոշությունների հնարավորինս նվազեցում, բյուջետային ծրագրերի գնահատման համակարգի բարեփոխում և պետական ֆինանսների կառավարման թափանցիկության աստիճանի մեծացում: Միջնաժամկետ ծրագրա¬վորման գործընթացում բյուջեի մուտքերն ուղղակիորեն համադրվում են երկրի ծախսային գերակայությունների հետ, ինչն ընդգծում է բյուջեի ծախսային կառուց¬վածքի սահմանման կարևորությունը, որտեղ պլանավորվում են տնտեսության իրական հատվածի, սոցիալական ոլորտի և համապետական միջոցառումների ու ծրագրերի ֆինանսավորմանն ուղղված միջոցները: Կարևոր է նաև ծախսային հոդ¬վածների կայունությունը, այսինքն՝ սահմանված գերակայությունները երկարա¬ժամկե՞տ բնույթ ունեն, թե՞ կարճաժամկետ, բյուջեի կառուցվածքում կտրուկ տա¬տանումներ լինո՞ւմ են, թե՞ ոչ: Գերակա են համարվում այն ոլորտները, որոնց հատ¬կացվում է լրացուցիչ բյուջետային ռեսուրսների զգալի մասը կամ որոնց ֆինանսա¬վորման համար ներգրավվում են վարկային ռեսուրսներ: Կառավարությունն առա¬ջիկա տարիներին առավել կարևորում է պետական բյուջեի հետևյալ ծախսային գե¬րակայությունները. սոցիալական ոլորտի առանձին ճյուղերում (մասնավորապես՝ կրթություն, առողջապահություն, սոցիալական պաշտպանություն), ինչպես նաև պետական կառավարման բնագավառում պետական մարմինների գործունեության արդյունավետության, նպատակաուղղվածության և հասցեականության մակարդակի բարձ¬րացման, նրանց կողմից հանրությանը մատուցվող ծառայությունները բնակչության համար ավելի մատչելի դարձնելու նպատակով իրականացվող բարեփոխումների ֆինանսական ապահովում, հանրապետության տարածքային ամբողջականությունը, տարածաշրջա¬նում կայունությունը և պաշտպանության և ազգային ան¬վտանգության կառույցների կենսագործունեության համար անհրաժեշտ ֆինանսա¬կան ապահովում, տնտեսության առանձին ոլորտներում են¬թակառուցվածքների վերականգնման և զարգացման ծրագրերի իրականացում:
Գրականության ցանկ
1. «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենք,
2. ՀՀ 2019-2021 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և ՀՀ 2019 թ. պետական բյուջեի նախագծերի մշակման շրջանակներում պետական մարմինների բյուջետային հայտերի կազմման և դրանք ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացման մեթոդական ցուցումներ:
3. Ա..Հ. Բայադյան, Վ.Մ. Կարճիկյան, Բյուջետային կազմակերպությունների ֆինանսներ, ուսումնա¬ կան համառոտ դասընթաց, Եր., 2010, էջ 35:
4. Ա. Հ. Բադանյան և ուրիշներ, Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ, Եր., 2007, էջ 208:
5. Ա. Վ. Սչանյան, Լ. Յու. Հովականյան, Ն. Ռ. Սուրլյան, Հանրային ֆինանսներ, Երևան, «Տնտեսագետ», 2020
6. Ա.Ս. Ջանջուղագյան, Բյուջեների կատարման գործընթացը ՀՀ֊ում, Եր., «Տնտեսագետ», 2007,
7. …