Հատված
Աշխատանքի էներգազինվածության և տեղեկատվության ապահովման բարձր մակարդակը աշխարհի զարգացած երկրներում փոփոխել է մարդկային աշխատուժի օգտագործման պայմանները, բայց և այնպես լիովին չի հանգեցրել սոցիալական արդարության որոշակի խնդիրների լիարժեք լուծմանը։ Հասարակությունում և գիտատեխնիկական բնագավառում պահպանվել է, այսպես կոչված, էկոպարազիտիզմը` երկրի ազգային հարստության ստեղծման մեջ ազգային եկամուտն աշխատանքային ներդրմանը ոչ համարժեք բաշխելու ձևով։ Չափազանց մեծ է սոցիալական կապիտալի դերը գիտելիքահենք տնտեսության և գիտելիքի հասարակության կառուցման գործում։ Սոցիալական կապիտալը չի կարող լինել առանձին մարդու գործողությունների հետևանք. այն առաջանում է անհատականի նկատմամբ հասարակական արժեքների գերակայությունից։ Քսաներորդ հարյուրամյակում աշխատանքի սոցիալական կառուցվածքն աշխարհի զարգացած պետությունների տնտեսությունում կրել է արմատական փոփոխություն, որի արդյունքում այդ երկրներում ձևավորվել է նոր միջնորդ սոցիում, որը միավորում է սպասարկման բնագավառի մարդկանց։ Նշված սոցիումը գերիշխող դիրք է զբաղեցրել զարգացած կապիտալիստական երկրներում, որոնց տնտեսությունը մտել է նոր` հետարդյունաբերական զարգացման փուլ տնտեսական տեսանկյունից, իսկ սոցիալական տեսանկյունից` սպառողական փուլ։ Տնտեսության զարգացումը որոշվում է բացարձակ ավելացված արժեքի աճի մակարդակով, որը բնութագրվում է բացարձակ հասարակական աշխատանքի նորմայով, այսինքն` վերարտադրության բնագավառից աշխատանքի էներգետիկ և տեղեկատվական ապահովման հետևանքով ազատվող մարդկանց քանակով։ Անհրաժեշտ է սոցիալական այնպիսի միջավայր ու քաղաքականություն, որի դեպքում մարդկանց միջև կհաստատվի փոխադարձ վստահության, հարգանքի, աջակցման մթնոլորտ։ Այդպիսի միջավայր կարող է ստեղծվել մշակութային, սոցիալական կապիտալների և դրանց հենքի վրա կառուցված գիտելիքի հասարակության փոխգործակցությամբ, որոնց փոխներթափանցումների արդյունքում կառաջանա նպաստավոր մի շրջան` ապահովելով սիներգիկ էֆեկտներ։
Գրականության ցանկ
1. Հայաստանի Հանրապետության օրենքը գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին, 2000թ.
2. ՀՀ վարչապետի որոշումը «Գիտատեխնիկական խորհուրդ ստեղծելու և Գիտատեխնիկական խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին», առ 16.07.2012, N 12-Ա
3. ՀՀ կառավարության որոշում «ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» առ 11.07.02թ N 1231-Ն (վերնագիրը փոփ.15/05/08 N 550-Ն)
4. ՀՀ օրենքը ««Եկամտային հարկի մասին» ՀՀ Օրենքում լրացումներ կատարելու մասին», առ 17.12.2014թ. ՀՕ-248-Ն, ՀՀՊՏ 2014.12.30/76(1089).
5. ՀՀ օրենքը «Ինովացիոն գործունեության պետական աջակցության մասին», առ 23.05.2006, ՀՕ-63-Ն ՀՀՊՏ 2006.06.28/33(488
6. ՀՀ օրենքը «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, առ 08.04.2017թ. ՀՕ-47-Ն,
7. …