Հատված
ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության միջոցով արժեթղթերի շուկայի զարգացման, թերևս, ամենախոստումնալից ուղին այնպիսի գործիքի և կառուցակարգի մշակումն է, որը շուկա ստեղծողներին և գործակալներին կապահովի իրենց պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ վարկային ռեսուրսներով: Գործիքի ստեղծումն առավել արդիական է ոչ բանկ շուկա ստեղծողների և գործակալների դեպքում, որոնք, ի տարբերություն առևտրային բանկերի, չունեն մեծածավալ ազատ դրամական միջոցներ և հաճախ, մասնավորապես, շուկայական անկայունության պայմաններում, երբ մեծ թվով ներդրողներ միաժամանակ վաճառում են արժեթղթերը, կարող են անվճարունակության խնդրի առաջ կանգնել և չկարողանալ կատարել իրենց՝ որպես շուկա ստեղծողի պարտավորությունը, այն է՝ գնել վաճառվող արժեթղթերը: Որպես ասվածի ապացույց կարող ենք նշել 2014թ. վերջին 2015թ. վկզբին պետական պարտատոմսերի շուկայում տեղի ունեցած իրադարձությունները, երբ շուկայական անկայունությամբ պայմանավորված (երբ մեծ թվով ներդրողներ միաժամանակ արժեթղթերի վաճառքի հայտեր էին ներկայացնում) մի քանի օր շարունակ շուկա ստեղծողները չէին իրականացնում ուղենշային պարտատոմսերի գնանշում, նույնիսկ պատրաստ լինելով վճարելու շուկա ստեղծողի պարտականությունների համար սահմանված տուգանքը: Խնդիրն այլ է բանկ հանդիսացող շուկա ստեղծողների և գործակալների պարագայում, որոնց դեպքում ևս ներկայացված գործիքի կիրառումը էականորեն կմեծացնի վերջիններիս շահագրգռավությունը մատուցելու շուկա ստեղծողների ծառայություններ: Բանն այն է, որ երբ արժեթղթերի թողարկում նախատեսող ընկերությունները դիմում են առևտրային բանկերին իրենց արժեթղթերը թողարկելու և շուկա ստեղծողի գործառույթները իրականացնելու համար, վերջիններս արժեթղթեր թողարկող ընկերություններին ուղղորդում են դեպի բանկային վարկավորում՝ այդ կերպ խոչընդոտելով արժեթղթերի շուկայի զարգացմանը:
Գրականության ցանկ
1. «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդված
2. Ա. Մարկոսյան, Տնտեսագիտություն բոլորի համար, Երևան 2006թ. Էջ 266
3. Անանյան Կ., «Դրամավարկային քաղաքականության հիմնախնդիրները անցումային տնտեսությամբ երկրներում», Երևան, 2006թ., էջ 12
4. ՀՀ ԱՎԿ վիճակագրական տարեգրքեր 2000-2018թթ., ՀՀ ԿԲ 2018թ. 4-րդ եռամսյակի գնաճի հաշվետվություն,
5. ՀՀ ԿԲ 2008-2019թթ. տարեկան տեղեկագրեր
6. Ռ.Ա.Թովմասյան, Տնտեսագիտության տեսություն, Երևան 2010թ. էջ 250
7. …