Հատված
ՌԴ տնտեսական վիճակի վատթարացումը, ռուբլու զգալի արժեզրկումը նպաստեցին ՀՀ-ից ՌԴ մեկնող ախատանքայինմիգրանտների հոսքի նվազմանը և վերջիններիս կողմից ՀՀ ուղարկվող տրանսֆերտների զգալիկրճատմանը, ինչն էլ իր հերթին հանգեցրեց մի շարք եվրոպական ապրանքների նկատմամբ պահանջարկի կրճատմանը: Ներմուծման ոլորտում ԵՄ անդամ երկրներից ՀՀ խոշորագույն առևտրային գործընկերներն են հանդիսանում Գերմանիան (2014թ.՝ 6.4%, 2015թ.՝ 6.2%), Իտալիան (2014թ.՝ 4.1%, 2015թ.՝4.6%), Ֆրանսիան (2014թ.՝ 1.8%, 2015թ.՝ 2%), Բելգիան (2014թ.՝ 2%, 2015թ.՝ 1.5%), Նիդեռլանդները(2014թ.՝ 1.1%, 2015թ.՝ 0.9%), Միացյալ Թագավորությունը (2014թ.՝ 1.3%, 2015թ.՝ 0.8%), Իսպանիան(2014թ.՝ 1.1%, 2015թ.՝ 0.8%), Բուլղարիան (2014թ.՝ 0.6%, 2015թ.՝ 0.8%), Շվեդիան (2014թ.՝ 0.6%, 2015թ.՝0.7%), Չեխիայի Հանրապետությունը (2014թ.՝ 0.4%, 2015թ.՝ 0.6%), Ավստրիան (2014թ.՝ 1.6%,2015թ.՝ 0.5%), Հունաստանը (2014թ.՝ 0.4%, 2015թ.՝ 0.5%), Ռումինիան (2014թ.՝ 0.9%, 2015թ.՝ 0.5%): Ներմուծման ապրանքային կառուցվածքն արտահանման համեմատ շատ ավելի դիվերսիֆիկացված բնույթ է կրում և իր ծավալներով զգալիորեն գերազանցում է արտահանման ծավալներին: Օրինակ, արտահանման ոլորտում 1 մլն դոլարը գերազանցող ապրանքային խմբերիքանակը երկնիշ դասակարգման դեպքում 16 է, իսկ ներմուծման ոլորտում՝ 66: Ըստ ՀՀ ԱՎԾ 2014թ. տվյալների ԵՄ երկներից ՀՀ մեծ ծավալներով ներմուծվել են այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են՝ միջուկային ռեակտորները, կաթսաները, սարքավորումները և մեխանիկական մասերը՝ 160,8 մլն դոլար, վերգետնյա տրանսպորտային միջոցները (բացի երկաթուղային կամտրամվայի շարժակազմը), դրանց մասերը և սարքավորումները՝ 160,7 մլն դոլար, բնական կամարհեստական մարգարիտը, թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարերը, մետաղները՝ 101,7 մլնդոլար, դեղագործական մթերքը՝ 81,7 մլն դոլար, էլեկտրական մեքենաները և սարքավորումները, ձայնագրող ապարատները և դրանց մասերը՝ 59,3 մլն դոլար և այլն: Միայն այս 5 ապրանքայինխմբերին բաժին է հասել ԵՄ-ից ՀՀ ներմուծման ավելի քան 49,7 տոկոսը: ՀՀ – ԵՄ առևտրային հարաբերությփունների ապրանքային կառուցվածքում 2015թ.-ից հետո գրեթե փոփոխություններ տեղի չեն ունեցել: ԵՄ-ն իր «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրով աջակցում է կայուն, նորարարական և շուկայամետ ագրոբիզնեսի զարգացմանը, որպեսզի արագացնի կայուն պարենային համակարգին անցումը: ԵՄ-ն Հայաստանի տարբեր մարզերում աջակցում է զբոսաշրջության ոլորտի զարգացմանը:
Գրականության ցանկ
1. Անանյան Լ. Զ., Հայաստանի տնտեսական պատմության ուրվագծեր, Երևան, 2003:
2. Դարբինյան Ա.Վ., Հայաստանը միջազգային տնտեսական ինտեգրաց¬ման գործընթացներում, Երևան, Պետական ծառայու¬թյուն, 2004թ,
3. Եվրոպական Միության տարածաշրջանային քաղաքականությունը. ոգեշնչու ՞մ ԵՄ-ից դու րս գտնվող երկրների համար, European Union, 2009.,
4. Զ. Թադևոսյան, Դ. Գալոյան, Միջազգային տնտեսական ինտեգրացիա, Երևան 2006թ.,
5. Թորոսյան Թ. Շ., Առևտրի համաշխարհային կազմակեր-պության անդամակցության ազդեցությունը Հայաստանի արտաքին առևտրատնտեսական համակարգի վրա, Երևան, ԱՌՏ, 2004:
6. Խոջաբեկյան Վ. Ե., Զբաղվածության հիմնախնդիրները Հայաս¬տանում անցման փուլում, Երևան, 1998:
7. …