Հատված
Ապահովագրական ծառայությունների շուկան Հայաստանում այնքան երիտասարդ է, որքան մեր անկախ հանրապետությունը, սակայն այդ ոլորտի հիմքերը դրվել են դեռևս ԽՍՀՄ տարիներին:
Խոորհրդային ժամանակաշրջանում շատ քիչ ռիսկեր էին ապահովագրվում: Այդ ժամանակ գործում էր «Պետապ» կազմակերպությունը, որը զբաղվում էր պարտադիր ապահովագրության պայմանագրերի կնքմամբ հասարակության անդամների, կազմակերպությունների շրջանում, ինչպես նաև իրականացնում էր այդ պայմանագրերում սահմանված պայմանների ապահովման գործընթացը: Բնականաբար ապահովագրության դիմաց կատարված վճարումները մտնում էին պետական բյուջե, իսկ անհրաժեշտության դեպքում իրականացվող փոխհատուցման աղբյուրը պետական բյուջեն էր: Նշված ժամանակաշրջանում պարտադիր ապահեվագրվում էին ներքին ջրային, օդային, երկաթուղային, ծովային, ավտոտրանսպորտի ուղիների, գյուղատնտեսական ցանքերի և կենդանիների, պետությանը և քաղաքացիներին պատկանող գույքի հետ կապված ռիսկերը: Այս ծառայությունների մատուցումը պետության մենաշնորհն էր և պետությունն էր որոշում ապահովագրության ոլորտները, ծածկույթը, ծառայությունների գները: Պետապի վարչության Հայաստանյան գրասենյակը մասնագետներով համալրված առաջատար դիրքեր ունեցող կառույց էր: Ապահովագրության ոլորտի օրենսդրական կարգավորման հիմքերը ևս սկսել են դրվել ԽՍՀՄ տարիներից սկսած: Մասնավորապես, 1988թ. ընդունվեց «Կոոպերատիվների մասին» օրենքը, սակայն, Հայաստանում այն չզարգացավ, քանի որ այդ ընթացքում Հայաստանում բավականին դժվար ժամանակաշրջան էր, և նպաստավոր պայմաններ չկային ապահովագրական ոլորտի զարգացման համար(պատերազմ, երկրաշարժ, նորանկախ հանրապետություն, հանրային ծառայությունների ոլորտի ճգնաժամ և այլն): Ակնհայտ է, որ ոլորտի զարգացման ամենակարևոր խոչընդոտներից է եղել այն, որ օրենսդրա-իրավական դաշտը բավականին ուշ է սկսել կազմավորվել, իսկ ապահովագրական ընկերություններն սկսել էին իրականացնել ոչ ապահովագրական ծառայություններ:Ապահովագրական շուկայի պատշաճ կարգավորման և օրենսդրական դաշտի ապահովման ինստիտուցիոնալ գործընթացի հիմնումը Հայաստանում տեղի է ունեցել բավականին բարդ կառուցվածքային փոփոխությունների պայմաններում: Այդ ժամանակաշրջանում որոշակի ինստիտուտներ դեռևս նոր էին սկսում ձևավորվել, չափազանց արագ ու խորն էին տեղի ունենում ֆինանսական միջավայրի արտաքին և ներքին գործոնային ոլորտները, ինչի հետևանքով խաթարվում էին տնտեսվարող սուբյեկտների միջև ձևավորվող հարաբերությունները, հասարակության շրջանում տեղի էր ունենում արժեքային, գաղափարական և այլ փոխակերպումներ:
Գրականության ցանկ
1. ՀՀ նախարարների խորհրդի 01.08.1991թ. թիվ 485 որոշում:
2. Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին ՀՀ օրենքը, 09.04.2007:
3. ՀՀ 2021թ. Պետական բյուջեի ուղերձ բացատրագիր:
4. ՀՀ ԱՎԿ, ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2020թ. հունվար-դեկտեմբերին, զբոսաշրջություն:
5. Նաիրի ինշուրանս ապահովագրական ՍՊԸ-ի կանոնադրություն, 19.01.2008, գրանցված է ՀՀ Կենտրոնական բանկում թիվ 98Ա որոշմամբ
6. Նակիրի Ինշուրանս ապահովագրական ՍՊԸ-ի ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններ 2018-2020թթ.
7. …