Հատված
Նախորդ պարագրաֆում քննարկեցին ՀՀ-ում էլեկտրոնային ֆինանսական ծառայությունների շուկայի հիմնական սեգմենտները, գործիքները, կիրառությունները ու բացահայտեցինք խնդիրները: Սկսած 2020թ. մարտից Հայաստանում սկսեցին կտրուկ ավելանալ տարաբնույթ է էլեկտրոնային ծառայությունների նկատմամբ: Երբ Հայաստանում մտցվեց արտակարգ դրություն և համատարած կարանտին, բոլոր հնարավոր օնլայն հարթակներն սկսեցին ակտիվանալ, որոնք ավելացրեցին պահանջարկը էլեկտրոնային ֆինանսական ծառայությունների նկատմամբ: Հատկապես ակտիվացան էլեկտրոնային վճարները տարբեր գործիքներով, դրամական անկանխիկ փոխանցումները և այսպես շարունակ: Իրականում, 2020թ. համավարակը ստեղծեց ամենանպաստավոր պայմանները էլեկտրոնային ֆինանսական տարբեր գործիքների ստեղխման, կիրառման և ակտիվացման համար: Բացի դրանից, բանկերը և այլ սպասարկող կազմակերպություններ սկսեցին թվային և օնլայն ծառայությունները մատուցել լրացուցիչ զեղչված սակագներով: Այս արագ աճը և պահանջարկի կտրուկ թռիչքը էլեկտրոնային ֆինանսական ծառայությունների նկատմամբ ստեղծել են այնպիսի միջավայր, որ արդիականացման և նոր ստանդարտների ընդունման կարիք կա ոլորտում: Ներկայումս Հայաստանի էլեկտրոնային ֆինանսական ծառայությունների շուկան կարգավորվում է բացառապես ՀՀ ԿԲ համապատասխան կանոնակարգերով, սակայն իրականում կարիք կա նոր, ավելի արդիական համակարգերի ստեղծման, որոնք հնարավորություն կտան ունենալ արագ արձագանքման հնարավորություններ: Կենտրոնական բանկի վճարահաշվրկային համակարգի հաշվետվությունները պետք է համապատասխանեցվեն էլեկտրոնային ֆինանսական ծառայությունների շուկային: Հայաստանում էլեկտրոնային ֆինանսական ծառայությունների շուկան ներկայումս զարգացման միտումներ է դրսևորում և կարիք ունի լրացուցիչ օրենսդրական կարգավորման: Անհրաժեշտ է մշակել և ընդունել էլեկտրոնային ֆինանսական ծառայությունների շուկայի կարգավորման մասին օրենք, որը կսահմանի, թե ինչ գործարքներ են իրականացվում, ինչ սահմանաչափեր կան, ինչ երաշխիքներ և սակագներ գոյություն ունեն:
Գրականության ցանկ
1. Վճարահաշվարկային համակարգի մասին ՀՀ օրենքը, 24.11.2004:
2. Հայաստանի ՏՀՏ ոլորտի հետազոտության հաշվետվություն, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմանդրամ, Երևան 2019:
3. Абрамова П.Н. Электронные финансовые услуги в России: проблемы и возможности // Вестник Таганрог ского института управления и экономики.— 2018.— № 10.
4. Галкин А.И., Становление и тенденции развития рынка электронных финансовых услуг, Финансовые исследования. № 11. 2005, с. 55.
5. Горбачев В.Л., Макаров В.В. Производственно-финансовая реструктуризация предприятия: методология и практика. СПб.: Изд-во СПбГУЭФ, 2001.-317с.
6. Желтоносое В.М., Иванов Е.Л., Корниенко Е.А. Финансы акционерных обществ: Научное издание. Краснодар: КубГУ, 2002.-430 с.22.3имин И.А. Реальные инвестиции. Учеб. пос. М.: Ассоциация авторов и издателей “Тандем”. Изд-во “Энмос”, 2000. — 304 с.
7. …