Հատված
ՀՀ ապահովագրական ներկայիս համակարգը գտնվում է կայուն զարգացման ժամանակաշրջանում: ՀՀ ապահովագրական շուկայում ներկայումս գործում է 6 ապահովագրական ընկերություն: Այս ապահովագրական ընկերությունները աշխատում են 19 դասերի լիցենզիաներից 17 դասերով, բացառությամբ՝ երկաթուղային տրանսպորտի և դատական ու արտադատարանական ծախսերի ապահովագրությունից: Ապահովագրական 16 դասերի լիցենզիա ունի «ԻՆԳՈ Արմենիա» ընկերությունը, որը միակն է, որ զբաղվում է ջրային տրանսպորտի ապահովագրությամբ: Ֆինանսական շուկայում ապահովագրական ոլորտը հանդիսանում է ամենաշահութաբերը: Շահութաբերությունը գնահատելու համար ապահովագրության ոլորտում օգտագործվում են հետևյալ հարաբերական ցուցանիշները՝ զուտ շահույթ/ակտիվների միջին մեծություն «ROA» և զուտ շահույթ/սեփական կապիտալի միջին մեծություն «ROE»: Ինչպես պարզ է դառնում աղյուսակից, Ինգո Արմենիա ընկերության ընդհանուր ակտիվները և տարվա շահույթը աճել են՝ չնայած վերջին տարվա համաճարակային պայմանների և պատերազմական իրավիճակի բացասական ազդեցությանը: Աղյուսակում հաշվել ենք Ինգո Արմենիա ԱՊԸ-ի շահութաբերության մակարդակը, ինչը նույնպես աճի միտում է գրանցել: Դա առավել պատկերավոր պատկերացնելու համար այն ներկայացնենք գծապատկերի տեսքով: Այս ցուցանիշները փաստում են, որ Ինգո Արմենիա ապահովագրական ընկերությանը հաջողվել է ամրապնդել իր դիրքերը ՀՀ ապահովագրական շուկայում, ընդլայնել ապահովագրական ծառայությունները տարիների ընթացքում: Այժմ ներկայացնենք 2019-2020թթ. Ընթացքւմ Ինգո Արմենիա ընկերության եկամուտների և ծախսերի դինամիկան: Ապահովագրական ընկերությունների շահույթի հիմնական աղբյուրները երկուսն են՝ անդերրայթինգային արդյունք և ներդրումային եկամուտ: Անդերրայթինգային արդյունքը բուն ապահովագրական գործունեությունից ստացած եկամուտն է, այն է՝ հավաքագրած (վաստակած) ապահովագրավճարների և հատուցումների (ներառյալ գործավարման և այլ ծախսերի) տարբերությունը: Ներդրումային եկամուտը ընկերության ազատ դրամական միջոցների ներդրումներից գոյացած եկամուտն է: ՀՀ-ում ներդրումային հիմնական ուղղություններն են պետական պարտատոմսերը, ռեպո գործարքները և բանկային ավանդները: Բաժնետոմսերի գործառնություններում առանձնապես ակտիվություն առայժմ չի նկատվում: 2019թ. նշված երկու տեսակի եկամուտ/շահույթներն էլ աճել են, իսկ 2020թ.-ին նվազել: Անդերրայթինգային եկամուտի մոտ 3 անգամ աճը կարելի է կապել հենց համաճարակային իրավիճակի հետ: Մասնավորապես՝ նկատվում է արտակարգ դրության ընթացքում ԱՊՊԱ պատահարների և առողջության ապահովագրության գծով հատուցումների զգալի նվազում: Մեքենաների սահմանափակ շահագործումը և անձնական տեղաշարժի սահմանափակումները նպաստել են պատահարների նվազմանը: Նվազել են նաև հիվանդանոցներ դիմելիության մակարդակը, որի արդյունքում ապահովագրական ընկերությունները վճարել են ավելի քիչ հատուցում, քան 2019 թվականի համադրելի ժամանակաշրջանում: Ինչպես պարզ է դառնում աղյուսակի տվյալներից վերջին տարում ընկերության և եկամուտները, և ծախսերը կրճատվել են, սակայն համամասնորեն ծախսերն ավելի շատ են կրճատվել, ուստի տարվա շահույթն ավելի մեծ է ստացվել: Այժմ փորձենք ներկայացնել պարտավորությունների ծավալները և տեսակները:
Գրականության ցանկ
1. https://ingoarmenia.am/uploads/2020/05/INGO_ARMENIA_2019_Arm.pdf
2. https://ingoarmenia.am/uploads/2021/04/Ingo-Armenia_2020_ARM.pdf
3. https://ingoarmenia.am/uploads/2020/05/INGO_ARMENIA_2019_Arm.pdf
4. https://ingoarmenia.am/uploads/2021/01/INGO-ARMENIA_4Q_2020_%D5%86%D5%B8%D6%80%D5%B4%D5%A1%D5%BF%D5%AB%D5%BE%D5%B6%D5%A5%D6%80.pdf
5. Ն12 կապիտալի համարժեքությքան նորմատիվը հաշվարկված է ապահովագրավճարների մեթոդով
6. Ն6.1, Ն6.2 նորմատիվները ներկայացված են 31.12.2020թ.-ի դրությամբ
7. …