Հատված
Հաշվի առնելով ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի եկամուտների կանխատեսվող մակարդակը և դեֆիցիտի ու պետական պարտքի նպատակային ցուցանիշները, որոնք ներկայացվում են հաջորդ բաժնում, ՀՀ կառավարությունը ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի ծախսերի ծավալը առաջարկում է սահմանել 1,850.9 մլրդ դրամի չափով: ՀՀ կառավարությունն առաջիկա տարիներին առավել կարևորում է պետական բյուջեի ծախսային հետևյալ գերակայությունները. Սոցիալական ոլորտի առանձին ճյուղերում (մասնավորապես՝ կրթություն, առողջապահություն, սոցիալական պաշտպանություն), ինչպես նաև պետական կառավարման բնագավառում պետական մարմինների գործունեության արդյունավետության, նպատակաուղղվածության և հասցեականության մակարդակի բարձրացման, նրանց կողմից հանրությանը մատուցվող ծառայությունները բնակչության համար ավելի մատչելի դարձնելու նպատակով իրականացվող բարեփոխումների ֆինանսական ապահովում. Հանրապետության տարածքային ամբողջականությունը, տարածաշրջանում կայունությունը և Արցախյան հակամարտության կողմերի ուժերի հավասարակշռությունը պահպանելու նպատակով պաշտպանության և ազգային անվտանգության կառույցների կենսագործունեության համար անհրաժեշտ ֆինանսական ապահովում. Տնտեսության առանձին ոլորտներում (մասնավորապես և հիմնականում՝ գյուղատնտեսություն, ջրային տնտեսություն, ճանապարհային տնտեսություն և էներգետիկա) ենթակառուցվածքների վերականգնման և զարգացման ծրագրերի իրականացում: ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի դեֆիցիտը ծրագրավորվել է ՀՆԱ-ի 5.3 %-ի չափով և կազմում է 341.4 մլրդ դրամ: Դեֆիցիտի ֆինանսավորման ներքին աղբյուրների հիմնական մասը ՀՀ 2021 թվականին ձևավորվելու է պետական արժեթղթերի տեղաբաշխումից գոյացող մուտքերից, ելքերի ֆինանսավորմանն ուղղվող ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի տարեսկզբի, կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտներին տրամադրված բյուջետային վարկերի զուտ մուտքերից (տրամադրվածից հանած մարումները):
Գրականության ցանկ
1. «ՀՀ-ում ծրագրային բյուջետավորման համակարգի ամբողջական ներդրման ռազմավարություն», ՀՀ կառավարություն, օգոստոս 2015։
2. «Ծրագրային բյուջետավորման ձևաչափով ծրագրերի և միջոցառումների սահմանման մեթոդական ձեռնարկ», ՀՀ կառավարություն, հունիս 2017։
3. «Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների վերանայված ռազմավարություն», ՀՀ կառավարություն, փետրվար 2016։
4. «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենք», ՀՀ ԱԺ, դեկտեմբեր, 2019:
5. «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին օրենք», ՀՀ ԱԺ, նոյեմբեր, 2018:
6. «ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի մասին օրենք», ՀՀ ԱԺ, դեկտեմբեր, 2017:
7. …