Հատված
ՀՀ բանկային համակարգի ակտիվներ / ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 70.3%, ապա բանկային համակարգի վարկեր / ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 43%: Վերոնշյալ ցուցանիշի այսպիսի ցածր մակարդակի պատճառն այն է, որ բանկերը նախընտրում են իրենց միջոցների մեծ մասը բարձր իրացվելիություն ունեցող ապահով գործիքներում պահել, թեև դրանք 3-ից 4 անգամ ավելի քիչ եկամտաբերություն են ապահովում, քան ավանդական վարկավորումը (10.31.2015թ. դրությամբ ՀՀ բանկային համակարգի բարձր իրացվելի ակտիվներ / ընդհանուր ակտիվներ հարաբերակցությունը կազմել է 27.8%): Թերևս կարող ենք ասել, որ այսօր առկա է բանկային համակարգի զարգացմանը նպաստող միջոցների բավարար մատակարարում, համակարգը բնութագրվում է իրացվելիության բարձր մակարդակով՝ շնորհիվ բանկերի զգուշավոր ընտրության: Կարելի է եզրակացնել, որ ՀՀ բանկերը խուսափում են ձեռքի տակ եղած միջոցները տրամադրել վարկերի տեսքով: Վերոնշյալ դինամիկան կարող է փոխվել առավել երկարաժամկետ ավանդների ներհոսքի դեպքում, որի դեպքում բանկերը կունենան ակտիվներ/պարտավորությունների ավելի լավ համապատասխանում և առավել նախաձեռնողական կլինեն ավանդական վարկավորման գործընթացներում ներգրավվելու առումով: Սակայն, մյուս կողմից, եթե խնդրի պատճառը բանկերի անկարողությունն է վարել վարկավորման վերլուծություն կամ ռիսկի դիմել, ապա կարելի է կանխատեսել, որ պարտադիր կուտակային բաղադրիչի միջոցների ներհոսքը միայն կսաստկացնեն արդեն հագեցած կարճաժամկետ ավանդների շուկան: Հնարավոր է, որ պարտադիր կուտակային բաղադրիչից ստացվող դրամական հոսքերը մեծացնեն արդեն միջոցներով ծանրաբեռնված բանկային համակարգի իրացվելիությունը, որի պարագայում ՀՀ Կենտրոնական բանկն ու Ֆինանսների նախարարությունը ստիպված կլինեն կլանել այդ միջոցները՝ օգտագործելով ԿԲ պարտատոմսերն ու գանձապետական արժեթղթեր: 2019թ. նոյեմբերի վերջի դրությամբ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում ցուցակված է եղել 16 թողարկողի 26 դասի արժեթուղթ, այդ թվում՝ 11 բաժնետոմս (10 թողարկողի) և 13 պարտատոմս (7 թողարկողի): 2019թ. Նոյեմբերի 30-ի դրությամբ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի ընդհանուր շուկայական կապիտալիզացիան կազմել է Դ103,770,514,694 , որը կազմում է 2018թ. շուկայական գներով համախառն ներքին արդյունքի մոտ 2.14%-ը, ինչն ընդգծում է ՀՀ ֆոնդային բորսայի թույլ առնչությունը ՀՀ տնտեսության և ֆինանսական համակարգի հետ:
Գրականության ցանկ
1. Հայաստանի Հանրապետության «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի նախագիծը, 2009թ.։
2. Հայաստանի Հանրապետության «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նախագիծը, 2009թ
3. ՀՀ ֆինանսական կայունության հաշվետվություն 2019թ., ՀՀ ԿԲ 2020թ.
4. Աթոյան Կորյուն, Բնակչության միգրացիայի կարգավորման գերակայությունները Հայաստանի Հանրապետությունում: Մենագրություն; ՀՊՏՀ — Երևան: Տնտեսագետ, 2015. — 304 էջ:
5. Բադանյան Ա.Հ., Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ: Դասագիրք տնտեսագիտական մասնագիտությունների ուսանողների համար / Դլխ. խմբ.ч ԱՀ. Բադանյան; Հայաստանի տնտեսագիտական համալսարան. — Երևան: ՄՈՄ ՍՊԸ, 2010.-586 էջ:
6. Բայադյան Ա.Հ., Ֆինանսական վերլուծություն: Ուսումնական ձեռնարկ. — Երևան: Աիմուշ, 2008. — 293 էջ:
7. …