Հատված
«Երկիրն» այսքանով չի սահմանափակվում և «Աստրա Զենեկայի» մասին վիճակագրական տվյալներ և սոցիալական հարցման արդյունքներ ներկայացնելուց բացի փորձում է ժողովրդի մեջ խուճապ առաջացնել: Հոդվածում քննարկվում է կառավարության որոշումը, ըստ որի Աստրա Զենեկայով կպատվաստվեն 55-ից բարձր տարիք ունեցող անձիք: Տարիքային շեմի ընտրությունը բացատրվում է այսպես. «Դե, մեծ են, ինչ լինում է, լինի: Այսպես, AstraZeneca-ն «կսաղացնեն» տատիկ-պապիկների վրա»,-նշում է «Երկիրը»: Բայց այն ամենը դեռ վերջը չէ: Խնդիրն այն է, որ մայիսի վերջին ավարտվում է «Աստրա Զենեկայի» պիտանելիության ժամկետը: Եվ հարց է առաջանում՝ արդյո՞ք կառավարությունը կհասցնի սահմանված ժամկետում կիրառել պատվաստանյութը, թե՞ երկիրը կունենա անիմաստ ծախս: Հոդվածն ընթերցողներին է դիմում հարցով. «Նկատի ունենալով «AstraZeneca»-ի շուրջ ձևավորվող բացասական կարծիքը, հակաքարոզը, այն հանգամանքը, որ օրական նոր մահեր են ի հայտ գալիս, որոնց պատճառը եղել է վտանգավոր պատվաստանյութը, կարելի է եզրակացնել, որ Հայաստանի բնակչությունը զանգվածաբար հրաժարվելու է «AstraZeneca»-ից: Արդյոք սա չի՞ նշանակում, որ կառավարությունը փողը ջուրը գցեց»: Այդ հարցին, սակայն կառավարությունն ունի իր պատասխանը: Նախարարության խոսնակը նշում է. «այն պատվաստանյութը, որն ավելի որակով է ու քիչ է հագեցված քիմիական բաղադրիչներով, ավելի կարճ պահպանության ժամկետ ունի, իսկ լավ հագեցածի պահպանման ժամկետը երկար է: Մենք հիմա կարողանում ենք տարբերել լավն ու վատը ու առաջարկված տարբերակներից ընտրում ենք այն, որը որ պետք է»: «Այնպիսի հակաքարոզ է գնացել, որ մարդիկ վախենում են այդ վակցինայով պատվաստվել: Ո՞ր խելագարը կամավոր կգնա «AstraZeneca»- ով պատվաստման: Ըստ խոսնակի, իրենք արդեն մի քանի հոգու համաձայնություն ունեն, ովքեր վաղն առաջին պատվաստվողներն են լինելու: Նրանց ներարկման պրոցեսը նկարահանելու են ու լայնորեն գովազդեն»,-գրում է թերթը: Հանրային հեռուստաընկերությունը համավարակի վերլուծություններում մեջբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը. «Համավարակ է, ի վերջո, չի կարելի ընթացքը կանխատեսել, բայց, կարծում եմ, որ մեր կառավարությունը լավագույնս է կառավարել կորոնավիրուսի համավարակը: Այո, մենք կորոնավիրուսից ունենք 3000-ից ավելի մահվան դեպք, բայց ո՞ր երկիրն է, որ չունի: Այո, կային մեզ հետ համեմատելի երկրներ, որոնց, օրինակ, հուլիսին մահվան թվերը 10 անգամ ավելի պակաս էին, քան մերը, բայց այսօր նրանք մահվան թվերով և դեպքերով շատ ավելի առաջ են քան Հայաստանը»: Թեև Հանրայինը սեփական կարծիքը չի հայտնում վարչապետի խոսքերի մասին, բայց վերջինիս խուսափողական պատասխանը շատ ավելին է ասում: «Ո՞ր երկիրը մահ չունի»: Բոլորին էլ հայտնի է, որ Հանրային հեռուստաընկերությունը մասամբ ֆինանսավորվում է պետբյուջեից և վարում է իշխամանետ քաղաքականություն, դրա համար էլ երբեմն ստիպված է լինում օպերատիվ տեղեկատվության փոխարեն մատուցել իրադարձությունները՝ առանց սեփական մեկնաբանության՝ երբեմն ծածկելով բացասական կողմերը: Կորոնավիրուսի վիճակագրական տվյալների ամփոփման ժամանակ Հանրայինը հիշեցնում է կառավարության պայքարի ձևերն ու արդյունավետությունը: Ընդգծում է հատկապես կրթական հաստատությունները փակելու և հեռավար կրթության անցնելու կառավարության որոշումը, որը հնարավորություն տվեց խուսափել հիվանդության տարածման հազարավոր դեպքերից: «Կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանը ծախսեց 15 միլիարդից ավելի, որից մոտ 5 միլիարդը՝ վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման համար, 2 միլարդից ավելին՝ դեղորայքի, 3 միլիարդից ավելին տրամադրվել է բժշկական սարքավորումներով հագեցվածությանը:
Գրականության ցանկ
1. www.168.am
2. www.1lurer.am
3. www.aravot.am
4. www.arlis.am
5. www.armlur.am
6. www.armtimes.com
7. ,,,