Հեռավար կրթության լուսաբանումները հայաստանյան մեդիայում

Գին՝ 12500դրամ
Էջերի քանակ՝ 25էջ
Աշխատանքի տեսակ՝ Դիպլոմային
Աշխատանքի ID` 5156

Բովանդակություն

Ներածություն
Գլուխ 1. Հեռավար կրթության լուսաբանման յուրահատկությունները հայաստանյան մեդիայում
Գլուխ 2. Դպրոցական հեռավար կրթության լուսաբանումը հայկական մեդիայում
Եզրակացություն
Օգտագործված աղբյուրներ համացանցից

Հատված

Ի տարբերություն համալսարանական հեռավար կրության, դպրոցական հեռավար կրթության մասին լուսաբանումը Հայաստանյան մեդիայում բավականին շատ է: Դեռ առաջին օրերից լրատվամիջոցները լուսաբանել են հեռավար կրթությանն անցնելու մասին ՀՀ կառավարության որոշումը, ապա ներկայացրել, թե ինչ է այն իրենից ներկայացնում: Անդրադարձել են հեռավար կրթության լավ ու վատ կողմերին, տեխնիկական միջոցներին, ուսուցիչների ու աշակերտների փորձերին և անգամ՝ հումորային դեպքերին: Այս ոլորտում լրատվամիջոցները մրցակցության մեջ են մտել մեկը մյուսից լավ ռեպորտաժ պատրաստելու և հոդված գրելու հարցում: Հեռավար կրթության մասին առաջին թողարկումները Հանրային հեռուստաընկերության եթերում ունեն միակողմանի բնույթ: Դրանք հիմնականում ներկայացնում են կրթօջախների տնօրենների դրական կարծիքը կրթության նոր մեթոդների մասին: Սկզբնական շրջանում դեռ չկան կարծիքներ կրթության որակի կամ հնարավորությունների մասին: 2020թ. Ապրիլի 10-ի եթերից տեղեկանում ենք, որ «Նախարարությունը նախաձեռնել է նաև ուսուցիչների մեթոդական աջակցության դասընթացներ, գործում են նախարարության թեժ գիծն ու համակարգչային սպասարկման թեժ գիծը»: Հաջորդ մեկ շաբաթվա ընթացքում Հանրային Հեռուստաընկերության եթերից տեղեկանում ենք, թե որ կրթօջախներն են անցել հեռավար կրթության: Ապա իրար հետևից եթերում են հայտնվում տեսանյութեր, որոնք պատմում են Երևանում և մարզերում հեռավար կրթության կազմակերպման և իրականացման դժվարությունների և հնարավորությունների մասին: Ապրիլի 11-ի եթերում արդեն Հանրայինը ցուցադրում է մի տեսանյութ, որում ներառված են դպրոցների տնօրենների, ուսուցիչների և աշակերտների կարծիքները կրթական նոր մեթոդների և հնարավորությունների մասին: 3 րոպեանոց տեսանյութում տեղ են գտել ոչ միայն Երևանի, այլև՝ մարզերի դպրոցների ուսուցիչների ու աշակերտների հարցազրույցները: Ներկայացվում են հեռավար կրթության դրական ու բացասական կողմերը: Առաջին փորձերից հետո եթերում տեղ գտան հեռավար կրթության կազմակերպման ու բարելավման, կրթության նախարարության աշխատանքների մասին տեսանյութերը:

Գրականության ցանկ

1. www.1lurer.am
2. www.aravot.am
3. www.civilnet.am
4. www.armtimes.com
5. www.armenpress.am
6. www.azatutyun.am/

Պատվիրել/