ՀՀ Նախագահի անձեռնամխելիության սահմանադրաիրավական բովանդակությունը պառլ Հայաստանում

Գին՝ 43500դրամ
Էջերի քանակ՝ 87էջ
Աշխատանքի տեսակ՝ Մագիստրոսական թեզ
Աշխատանքի ID` 5158

Բովանդակություն

Ներածություն
Գլուխ 1. ՀՀ նախագահի սահմանադրական կարգավիճակը իշխանությունների բաժանման և հավասարակշռման համակարգում
1.1 ՀՀ նախագահի իրավական կարգավիճակը խորհրդարանական կառավարման համակարգում
1.2 ՀՀ նախագահի լիազորությունները
1.3. ՀՀ Նախագահը որպես սահմանադրության երաշխավոր
Գլուխ 2. ՀՀԱ նախագահի անձեռնմխելիությունը հիմքերը
2.1 Հանրապետության նախահագի անձեռնմխելիության հասկացության առանձնահատկությունները
2.2 Հանրապետության նախագահի գործառույթային և քրեական հետապնդման ենթարկվելու անձեռնմխելիության բովանդակությունը
Գլուխ 3. ՀՀ նախագահի լիազորությունների սահմանադրաիրավական ամրագրումը, որպես նրա անձեռնմխելիության երաշխավոր
3.1 Հանրապետության նախագահի կողմից հետաձգող արգելքի իրավունքի առանձնահատկությունները,
3.2 Ազգային ժողովի կողմից ՀՀ նախագահի հարկադիր պաշտոնանկության (իմպիչմենտի) ոլորտում առկա հիմնախնդիրները
Եզրակացություն
Օգտագործված իրավական ակտերի . գրականության ցանկ

Հատված

Անձեռնմխելիության հատուկ սուբյեկտի դերում հանդես է գալիս պետական իշխանության ներկայացուցչական մարմնի ամենագլխավոր դերակատարը՝ նախագահը: Իր իրավական կարգավիճակի բերումով նախագահը օժտված լինելով անձեռնմխելիությամբ, օգտվում է կարգավիճակից բխող բազմաթիվ արտոնություններից, որոնք կան և գոյություն ունեն ոչ միայն այն ժամանակ, երբ տվյալ սուբյեկտը պաշտոնավարում է, այլ նաև նրա պաշտոնավարումը դադարեցվելուց հետո: Այսինքն` նախագահի անձեռնմխելիությունն անմիջականորեն կապակցված չէ նրա կողմից տվյալ ժամանակաշրջանում նախագահի գործառույթների կատարման հետ: Ի. Ա. Ալեբաստրովան այս կապակցությամբ նշել է, որ անձեռնմխելիություն ասելով ընդունված է հասկանալ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու անհնարինությունը: Այստեղ հարկ է քննարկել նաև Ս.Ա. Ավակյանի կարծիքն առ այն, որ անձեռնմխելիությունն իրենում ներառում է երեք հիմնական ասպեկտներ.Ոչ ոք չի կարող ֆիզիկական կամ հոգեբանական բռնության ենթարկել նախագահին Չի կարելի նախագահին ձերբակալել կամ այլ կերպ ազատությունից զրկել, ինչպես նաև զննության ենթարկել կամ ենթարկել քրեաիրավական ներգործության որևէ միջոցի, քանի դեռ նա զբաղեցնում է նախագահի պաշտոնը Չի կարելի իշխանությունը զավթելու միջոցով նրա եռքից վերցնել այն: Անդրադառնալով նախագահի քրեական հետապնդումից անձեռնմխելիությանը, Ֆրանսիայի սահմանադրությամբ ամրագրված նորմը մեկնաբանվել է բավականին հետաքրքիր ձևով: Սահմանվեց, որ նախագահը, որպես հրապարակային իշխանության կրող անձեռնմխելի է և չի կարող ենթարկվել քրեական հետապնդման և պատժի իր կողմից օրենքով սահմանված պարտավորությունների կատարման ընթացքում: Նախագահի անձեռնմխելիության իրավական ինստիտուտն այս կամայն կերպ իր ամրագրումն է ստացել ԱՊՀ բոլոր երկրների սահմանադրություններում: Հարցին բավարար մանրամասնությամբ, կարծում ենք, իրավական կարգավորում է տվել Վրաստանի ՍԱհմանադրությունը, որով հստակ սահմանվում է, որ Վրաստանի Նախագահն անձեռնմխելի է: Նրան չի թույլատրվում ենթարկել քրեական հետապնդման կամ պատժի կամ այլ միջոցների իր պարտականությունների կատարման ընթացքում: Բավականին հետաքրքիր իրավական կարգավորում ունի Լիտվայի Սահմանադրությունը, որով սահմանվում է, որ Նախագահի անձն անձեռնմխելի է այնքան ժամանակ, քանի դեռ նաև կատարում է իր պաշտոնական պարտականությունները:

Գրականության ցանկ

1. ՀՀ Սահմանադրություն
2. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք
3. ՀՀ քրեական օրենսգիրք
4. Конституция Словацкой Республики от 1 сентября 1992 г
5. Конституция Республики Болгария (Обнародована в “Държавен вестник”, бр. 56 от 13 июля 1991 г.),
6. Конституция Итальянской Республики 1947г.,
7. ….

Պատվիրել/