Հատված
Հայաստանի Հանրապետությունն լինելով փոքր և բաց տնտեսություն ունեցող երկիր՝ ուղղակիորեն իր վրա է կրում միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցող գործընթացների ազդեցությունները: Այս առումով ՀՀ-ի վրա ազդեցությունն ավելի է ինտենսիվանում՝ հաշվի առնելով նրա բացասական վճարային հաշվեկշիռ ունենալը: Սակայն աշխարհում կան բազմաթիվ փոքր տնտեսություն ունեցող երկրներ, որոնք կարողանում են ոչ միայն դիմագրավել ֆինանսական արտաքին մարտահրավերներին, այլև օգտվել դրանից, զարգացնել իրենց ֆինանսական համակարգն ու շուկաները և դառնալ առնվազն տարածարջանային ֆինանսական կարևոր կենտրոններ: Այդ ամենի շնորհիվ երկրները կարողանում են մոբիլիզացնել էժան ֆինանսական ռեսուրսները համաշխարհային մարդակով և արդյունավետ եղանակով, մեծացնել ներդրումների հոսքերը: Քանի որ ֆինանսական շուկայի զարգացման աստիճանով է որոշվում երկրի դերն ու տեղը համաշխարհային տնտեսությունում, Հայաստանի Հանրապետությունն անընդհատ պետք է զարգացնի իր ֆինանսական շուկաներում տեղի ունեցող գործիքները և նորովի ներկայանա այս ոլորտում: Ըստ այդմ էլ անհրաժեշտություն է առաջանում ուսումնասիրելու ՀՀ ֆինանսական շուկայի հատվածների փոծգործունեությունը: Այսպիսով, փորձենք ուսումնասիրել ՀՀ բանկային համակարգի և արժեթղթերի շուկայի փոխգործունեության ոլորտները: ՀՀ առևտրային բանկերը հանդիսանում են խոշոր մասնակիցներ ինչպես պետական, այնպես էլ կորպորատիվ արժեթղթերի շուկայում: Ֆոնդային բորսայում ցուցակված բանկերին է պատկանում կորպորատիվ պարտատոմսերի գերակշիռ մասը, այսինքն՝ կարելի է ասել, որ կորպորատիվ պարտատոմսերի շուկայի գործունեության ոլորտներն ընդլայնվում են հենց բանկերի շնորհիվ: Այդ ամենը կարող ենք տեսնել առևտրային բանկերի ակտիվների մեջ արժեթղթերում կատարված նեդրումների և տրամադրած վարկերի ծավալների տեսակարար կշիռներում: 2020թ. դեկտեմբերին առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալների աճը շարունակել է նվազել: Այս միտումը սկսվել էր հոկտեմբերից՝ պայմանավորված լինելով պատերազմով, դրա բացասական արդյունքներով, ինչպես նաև քաղաքական անկայունությամբ:
Գրականության ցանկ
1. Արդիական է այս առումով Չինաստանի տնտեսական աճի դանդաղեցման պարագայում կապիտալի արտահոսքը, որը սկսած 2014թ.-ի 2-րդ քառորդից մինչև այժմ կազմում է մոտ 1տրլն. դոլար:
2. Արժեթղթերի շուկա: ՈՒս. ձեռնարկ / Խմբ. Ա. Բ. Սալնազարյան: -Եր.: Զանգակ-97, 2009թ., էջ 9:
3. Գ. Կիրակոսյան, Տնտեսագիտության տեսություն ուսումնական ձեռնարկ, Երևան 2009թ., էջ 354
4. Երկրի ռիսկի հաշվարկի համար հիմք է վերցվել ՀՀ պետական պարատատոմսերի ինֆլիացիայով ճշգրտված իրական եկամտաբերությունների և ԱՄՆ գանձապետական պարտատոմսերի ինֆլիացիայով ինդեքսավորված եկամտաբերությունների / Treasury Inflation-Indexed Security, Constant Maturity/ տարբերությունը համապատասխան ժամկետայնությամբ գործիքների համար։
5. Ընդունվել է ՀՀ ԱԺ-ի կողմից 1998թ. մայիսի 5-ին:
6. Լ. Բադանյան, Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ, Երևան 2007թ.,
7. …