Հատված
Կուրորտային հյուրանոցային համալիրներում երեխաներին ավելի մեծ ուշադրություն են դարձնում, քանի որ երջանիկ երեխան երջանկություն է պատճառում ծնողներին, նշանակում է՝ երեք անգամ բարձրացնում է հյուրանոցի ծառայությունների արդյունավետությունը: Մանկական անիմացիայի կազմակերպման համար օգտագործվում են ինչպես մեծերի համար կազմակերպվող միջոցառումների նյութատեխնիկական բազան, այնպես էլ հատուկ սարքավորումներ, երեխաների համար նախատեսված տարածքներում: Մինի ակումբի անիմատորի նպատակն է՝ զբաղեցնել երեխաներին, ծնողներին տալ հանգստանալու հնարավորություն և այնպես անել, որ ծնողներն առանձնապես չանհանգստանան: Մինի ակումբի անիմատորի աշխատանքն ունի իր առանձնահատկությունը: Նախ և առաջ մինի ակումբում պետք է աշխատեն մասնագետ անիմատորներ, որոնք ունեն հատուկ մանկավարժական որակավորում և երեխաների հետ աշխատելու փորձ: Բացի այդ, ցանկալի է, որպեսզի աշխատանքը սկսելուց առաջ անիմատորներն անցնեն պրակտիկ անիմացիայի կուրս և անվտագության կանոնների պահպանման հրահանգավորման դասընթաց: Անիմատորների աշխատանքային որակավորման բարձրացման ուսումնական գործընթացը պետք է շարունակվի աշխատանքի ողջ ընթացքում: Անիմատորները պետք է բնույթով բարի լինեն, հաստատակամ, շփվող և ուշադիր: Նրանք պետք է կարողանան լուծել երեխաների միջև ծագած միջանձնային կոնֆլիկտները, ուղղորդել նրանց գործողություններն ու հետաքրքրությունները: Անիմատորը պետք է յուրաքանչյուր երեխայի թույլ տա ակտիվ դրսևորել իրեն բոլոր ոլորտներում, անընդհատ փոփոխել նրանց դերերը: Ծնողների համար, ովքեր իրենց երեխաներին վստահում են անիմատորներին, կարևոր է երեխաների անվտանգությունը: Այդ պատճառով կարևոր է, որ անիմատորները լինեն ուշադիր, զգուշավոր, անհրաժեշտության դեպքում երեխային ցուցաբերեն առաջին բժշկական օգնություն: Որպեսզի երեխաները և նրանց ծնողները տեղեկացված լինեն մինի ակումբի աշխատանքի վերաբերյալ, անհրաժեշտ է անցկացնել գունագեղ գովազդային միջոցառումներ: Կարելի է անցկացնել էքսկուրսիաներ մինի ակումբում: Անհրաժեշտ է, որ ինֆորմացիան տրվի մայրենի լեզվով կամ մեկ այլ հասկանելի օտար լեզվով: Մինի ակումբում կազմակերպվող ժամանցային ծրագրերը պետք է արմատապես տարբերվեն դպրոցում, մանկապարտեզում իրականացվող նմանատիպ ծրագրերից իրենց գունագեղությամբ, արդյունավետությամբ, որպեսզի մնան երեխաների հիշողության մեջ:
Գրականության ցանկ
1. Հակոբյան Ք., Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում, Երևան 2012:
2. Հակոբյան Ք., Օժանդակ և լրացուցիչ ծառայությունների կազմակերպումը, հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում, Էրևան 2015:
3. Браймер Р.А. Основы управления в индустрии гостеприимства / Пер. с англ. — М.: Аспект-Пресс, 2009. — 254 с.
4. Гаранин Н. И., Булыгина И. И. Менеджмент туристской и гостиничной анимации: учеб. пособие / Н. И. Гаранин, И. И. Булыгина. – М.: Советский спорт, 2004:
5. Гостиничный бизнес: классификация гостиниц и других средств размещения: учеб. Пособие. — М.:финансы и статистика,2004.-144с.
6. Джозеф Уэст Д. Стратегия обслуживания в предприятиях индустрии гостеприимства. Учебник. — М.: РМАТ, 2000.
7. …