Հատված
Յուրաքանչյուր գործարար կազմակերպություն, իր նպատակներին համապատասխան, նախօրոք պետք է որոշի և մատակարարների միջոցով ձեռք բերի պահանջվող քանակությամբ սարքավորումներ, հումք, նյութեր, վառելիք, էներգիա: Դա նշանակում է նախօրոք ծրագրել արտադրության գործընթացը և դրա ռեսուրսային ապահովումը: Գործարար կազմակերպության ապագա գործողությունների դաշտի կանխատեսումը, դրանց միջև համամասության ապահովումը, արտադրական և առևտրային գործընթացների քանակական բնութագրումը որոշակի ցուցանիշների միջոցով կազմում են գործարարության ծրագրավորման կամ պլանավորման բովանդակությունը: Չծրագրավորել գործարարությունը, նշանակում է գործել առանց հստակ նպատակների, առանց ռեսուրսների համակարգված մատակարարման, այսինքն իրադրության թելադրանքով, ինչը, ինչպես ցույց է տալիս տնտեսական կյանքը, հաջողություն չի խոստանում: Այդ պատճառով, գործարարության կառավարման առաջին գործառույթը համարվում է կանխատեսումը և դրա հիման վրա գործարարության ծրագրավորումը: Գործարարության ապագա հնարավորությունների և խնդիրների մասին նախօրոք մտածելը կնպատակաուղղի ձեզ և զերծ կպահի սխալներից: Բիզնես պլանը հետաքրքրում է ոչ միայն գործարարին, այլև գործընկերներին, վարկատուներին, ներդրողներին: Համագործակցությունը գործարարության բնագավառում ենթադրում է համաձայնվել որոշակի համամասնության բաժանելու գիտակցված ռիսկը: Գործարարությունը ռիսկ է, այդ գործընթացի յուրաքանչյուր մասնակից համաձայնվում է ռիսկի դիմել իր ներդրած միջոցներին համապատասխան և իրավասու է ձգտել նվազեցնելու այն:
Գրականության ցանկ
1. Ղազարյան Ա., ՀՀ գինեգործական կազմակերպությունների մրցունակությունը և այդ պայմանավորող գործունեությունը: Տեղեկատվական տեխնոլոգիաներ և կառավարում 2: Երևան, Էնցիկլոպեդիա-Արմենիա հրատ. 2010
2. Аспекты технологии получения витаминизированных масел. / К.Г. Восканян, В.Х. Паронян // Хранение и переработка сельхозсырья. – 2012. — №7
3. Ахназарова С.П., Кафаров В.В. Методы оптимизации эксперимента в химической технологии: Учеб. пособие для хим. технол. спец. вузов. 2-е изд., перераб. и доп. – М.: Высш. шк.
4. Батькова И.А., Макарова Н.В. Антиоксидантные свойства косточек винограда. Новое в технологии и технике функциональных продуктов питания на основе медико-биологических воззрений: матер. IV Междунар. науч.-техн. конф. / Воронеж. гос. ун-т инж. технол. – Воронеж: ВГУИТ, 2014
5. Богатин Ю.В., Швандар В.А., Инвестиционный анализ, 2007г
6. Волков И.М., Грачева М.В., ‘’Проектный анализ’’ Продвинутый курс. ИНФРАМ. М. 2004
7. …