Պատերազմի հետևանքների արժևորումը Սթայնբեքի «Թորթիլլա Ֆլեթ» վեպու

Գին՝ 23000դրամ
Էջերի քանակ՝ 46էջ
Աշխատանքի տեսակ՝ Դիպլոմային
Աշխատանքի ID` 5172

Բովանդակություն

Ներածություն
Գլուխ 1. Անհատի պրոբլեմը. Պատերազմի հոգեբանությունը
Գլուխ 2. Պատերազմը և ամերիկյան երազանքը
Եզրակացություն
Օգտագործված գրականության ցանկ

Հատված

Պետք է նկատել, որ Ստայնբեքի գրեթե բոլոր ստեղծագործությունները քննարկվել են բազմաթիվ տեսանկյունից, այդ թվում նաև «Թորթիլլ ֆլեթ» վեպը: Այս վեպի շուրջ ևս գտանք հանգամանալից վերլուծություններ, ինչպես նաև թեզեր: Նախքան պատերազմի դիտարկումը ամերիկյան երազանքի տեսանկյունից ներկայացնենք վեպի երկու ուշագրավ վերլուծությունները, որով ակնառու կդառան, թե որքան մեծ ու լայն հնարավորություններով է դիտարկվել Ստայնբեքի այս գործը: Մեր ուշադրությունը հատկապես գրավեց «Թորթիլլ ֆլեթ» վեպի վերլուծությունը ուտոպիական տեսանկյունից: Քրիստիան Տրոյ Ռոմերի “Finding Steinbeck’s utopia in Cannery row and Tortilla flat” աշխատության մեջ «Թորթիլլա Ֆլեթ» վեպը հանգամանալից վերլուծված և մեկնաբանված է ուտոպիական տեսանկյունից: Ըստ թեզում տեղ գտած հեղինակային հիմնավորումների Ստայնբեքի կարիերիան կարելի է բնորոշել Եդեմի որոնում անվամբ, մի որոնում, որը երբեք չի գտնվել: «Թորթիլլա ֆլեթը» և «Պահածոների գործարանի» ստեղծագործությունները ներկայացնում են գրողի ուտոպիա ստեղծելու հուսահատ ճիգերը, անհաջող փորձերը, այնպիսի ուտոպիա, որը ծառայելու էր նրա քաղաքական, տնտեսական, սոցիալական, էկոլոգիական և հոգևոր տեսություններին: Այս գաղափարներն իրենց մեջ կրում են մաքսիստական-հակամատերիալիստական գաղափարախոսություն, որը ազատագրում է կապիտալիստական տնտեսական ճնշումից և գտնվելու վայրն էլ Մոնտեյն է՝ Կալիֆորնան: Ստայնբեքի բարդ անձնական կյանքի պատմությունն է օգնում լուսավորել աղքատների հանդեպ նրա ակնհայտ հարգանքը և բացատրել նրա արհամարհանքը բուրժուազիայի և նրա կայուն արժեհամակարգի հանդեպ,-նկատում է Քրիստիան Տրոյ Ռոմերը: Հեղինակն այս ամենը պայմանավորում է նրանով, որ Ստայնբեքը վաղ տարիքից ենթարկվում էր կապիտալիզմի սթրեսներին, սոցիալական կարգավիճակի անկայունության և բուրժուական գոյության անցողիկ բնույթի պատճառով: Այս պարագայում, ինչպես հետևություն է անում Քրիստիան Տրոյ Ռոմերը, Ստայնբեքի հետագա ընդվզումը բուրժուական մշակույթի դեմ զարմանալի չի՝ հաշվի առնելով նրա հոր մշտական պայքարը՝ պահպանելու տան ֆինանսական կայունությունը և սոցիալական կարգավիճակի բարելավումը, որի պատճառով հայրը օտարված մնաց իր ընտանիքին: Երբ տարիներ անց Ստայնբեքն իր ստեղծագործություններով սկսեց շատ գումար վաստակել, նա դեռ նախընտրում էր հասարակ կյանքը՝ ցուցադրական, սպառողական ու մեծահամբավ անձի ապրելակերպից: Նա շարունակում էր ապրել փոքր, հիմնականում մեկուսացված բնակելի տարածքում, և նա շարունակում իր մինիմալիստական գոյությունը: Իր հետևությունները հիմնավորելու համար Քրիստիան Տրոյ Ռոմերը մեջ է բերում Ջեյ Պարինիի (Parini, Jay. John Steinbeck: a Biography). «Ստայնբեքը խառն զգացմունքներ ուներ իր նոր բարեկեցության վերաբերյալ … նա նաև վախենում էր, որ եթե փողը շարունակեր հոսել (ինչպես դա տեղի էր ունենում) նա կկորցներ ինչ-որ բան իրենից»: Ստայնբեքն իր փառքի ու կարողության աճմանը զուգահեռ զգուշանում էր այն բացասական ազդեցությունից, որը կարող էր թողնել փողն ու հարստությունն իր վրա: Նրա՝ անապահովության վերաբերյալ զգացողություններն արտացոլված էր «Պահածոնների գործարան» վեպի Մաքսի և տղաների կերպարում, և «Թորթիլլա ֆլեթ»-ում՝ Դենիի կերպարում: Ստայնբեքի արհամարհանքը հարստության հանդեպ տարածվում է նրա հետագա գրեթե բոլոր ստեղծագործությունների մեջ: «Թորթիլլա ֆլեթ» և «Պահածոնների գործարան» վեպերում իր ուրույն ուտոպիաները մշակելիս, Ստայնբեքը ներկայացնում էր ամերիկյան աշխատանքի գաղափար՝ ներկայացնելով աշխատասեր կերպարներ, որոնք գործում են կապիտալիստական ճնշող հասարակությունից դուրս:

Գրականության ցանկ

1. John Steinbeck Biography https://www.sparknotes.com/author/john-steinbeck/:
2. John Steinbeck https://en.wikipedia.org/wiki/John_Steinbeck:
3. Award ceremony speech https://www.nobelprize.org/prizes/literature/1962/ceremony-speech/
4. Swedish Academy reopens controversy surrounding Steinbeck’s Nobel prize https://www.theguardian.com/books/2013/jan/03/swedish-academy-controversy-steinbeck-nobel
5. The Nobel Prize in Literature 1962
6. https://www.nobelprize.org/prizes/literature/1962/summary/
7. …

Պատվիրել/