Հատված
Հարցերի վերլուծման արդյունքում ակնհայտ է, որ զարգացնել սպորտային բիզնեսը Հայաստանում ժամանակների առաջադրումն է՝ 100 տոկոս դրական պատասխան ըստ փորձագետների կարծիքի հարց 1: Հարցվողների 40-ական տոկոսը կարծում է, որ ՀՀ-ում ֆուտբոլն ու ըմբշամարտը մեծ ապագա ունեն, մյուս 10 տոկոսը առանձնացնում է բռնցքամարտը: Փորձագետների կարծիքով տրանսֆերային համակարգի կայացմանը, զարգացմանը հայկական ֆուտբոլում խանգարում է մասնավորապես մասնագետների պակասն ու անփորձությունը /56 տոկոս/, 12 տոկոսը կարծում է, որ տրանսֆերի հարցում դեր ունեն նաև հովանավորների շրջանում առկա կարծրատիպերը, 8 տոկոսի կարծիքով՝ հանրության մոտ մոտիվացիայի պատճառը: Փորձագետների 20 տոկոսը գաղափար չունի հայկական ֆուտբոլում գործող տրանսֆերային համակարգի մասին, 40 տոկոսը ունի որոշակի տեղեկատվություն՝ միայ մի քանի ակումբների հետ կապված: Մյուս 40 տոկոսի համար այդ տեղեկատվությունը անհասանելի է: Իսկ որքանո՞վ են փորձագետները տեղյակ համաշխարհային ֆուտբոլի տրանսֆերներից, հարցումը ցույց է տալիս, որ 80 տոկոսը քջատեղյակ է միջազգային տրանսֆերային համակարգին, իսկ 20 տոկոսը չունի տեղեկատվություն: Հաջորդ հարցադրումը՝ արդյոք լավ տրանսֆերը կարող է նպաստել հայկական ֆուտբոլի զարգացմանը՝ հայ մարզիկներին միջազգային ասպարեզ դուրս բերելով, փորձագետների 88 տոկոսը կարծում է՝ այո, 12 տոկոսը մասամբ է հակված դրականին: Փորձագետների 64 տոկոսը տրանսֆերների իրականացման գործընթացում մեծ տեղ է տալիս ռիսկերին, 36 տոկոսը դժվարանում է ռիսկերի գործոնը հաշվի առնել տրանսֆերային համակարգում: Որպես բիզնեսային գործունեություն ծավալող ակումբներ մասնագետները միանշանակորեն նշում են Փյունիկ, Բանանց, Ուրարտու ակումբները: Լավ տրանսֆեր ունեցող պրոֆեսիոնալ մարզիկի ու հաջող բիզնեսմենի մտածելակերպում փորձագետները տեսնում են չպարտվելու /28 տոկոս/, խանդավառորեն աշխատելու /28 տոկոս/, արագորեն իրավիճակին հարմարվելու /8 տոկոս/, իրենք իրենց հավատարիմ մնալու /8տոկոս/ և ուրիշների համար օրինակ ծառայելու /28 տոկոս/ նմանություններ են տեսնում: Փորձագետների 88 տոկոսը ֆուտբոլի զարգացումը կապում է տրանսֆերային համակարգի հետ: 12 տոկոսը բացասաբար է արձագանքում նշված իրողությանը: Այսինքն մեր հասարակությունը դեռևս իրեն չի դիտարկում բիզնեսի զարգացման կարևոր օբյեկտ կամ սուբյեկտ, բայց մարզիկներին և մարզաձևերին բիզնեսում տալիս է առավելություն: Հետաքրքիր էր նաև այն պատասխանները, որը վերաբերում են տրանսֆերային համակարգի ոլորտային պատկանելությանը: 56 տոկոսը տրանսֆերը տեսնում է միայն մարզական բիզնեսում, 40 տոկոսը՝ կոմերցիոն հարթությունում, իսկ 4 տոկոսը՝ սոցիալ-տնտեսական ոլորտում: Հաջորդ հարցը վերաբերում էր տրանսֆերային համակարգի առանձնահատկությանը:
Գրականության ցանկ
1. ՀՀ ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխության կանոնակարգ, Երևան, 2016:
2. Андреева К. А. Регулирование трансферного рынка в профессиональном российском футболе: воздействие лимита на легионеров в 2005-2016 годах // Актуальные проблемы экономики и права. 2017. № 2.
3. Европейский рынок футболистов после «цела Босмана» // Football маркет. 2000. N° 4.
4. Орлов Д. Ю. Влияние переговорной силы клубов на формирование трансферной стоимости игрока // Прикладная эконометрика. 2015. № 3.
5. Осокин Н. А., Детерминанты организационной эффективности и результативности футбольных клубов // Стратегические решения и риск-менеджмент. 2017. № 3.
6. Поляков К. Л., Жукова Л. В. Оценка человеческого капитала в профессиональном футболе // Прикладная эконометрика. 2013. № 1.
7. …