Հատված
Ֆրանսիացի իրավաբան Պոլ Գոդմեն այն կարծիքին է, որ «Հարկը պետական իշխանության կողմից պարտադիր կարգով գանձվող դրամական միջոց է, որ նպատակ ունի ծածկել հասարակության ծախսերը և բաշխել այդ ծանրությունը քաղաքացիների միջև նրանցից յուրաքանչյուրի հնարավորության համապատասխան»: Ներկայումս աշխարհի բոլոր քաղաքակիրթ երկրներում պետության տնտեսական դերի ու գործառույթների մեծացմանը զուգահեռ` մեծանում է հարկերի դերն ու նշանակությունը: Զուտ ֆինանսական նպատակ հետապնդելու հետ միաժամանակ հարկերը սկսում են հետապնդել նաև «սոցիալ-քաղաքական» նպատակ: Հարկային համակարգը իր հիմքում միշտ էլ ունեցել է դասակարգային և խմբային շահեր: Եկամուտների հարկման համամասնության ընդհանուր սկզբունքը կրել է բազմաթիվ կերպարանափոխումներ երբեք չկարողանալով տալ միասնական լուծում: Իրավագիտական միտքը և հարկային օրենսդրությունը այսօր էլ ուղղված են հարկման օպտիմալ սկզբունքների մշակմանը: Հարկերի որպես պետության հիմնական հատկանիշի ուղղված տնտեսագիտական և իրավական տեսություններում ժամանակին և այսօր էլ այն գաղափարն է պաշտպանվում, որ հարկի վճարումը վկայում է անձի ազատության աստիճանը պետության շրջանակներում: Հարկը բնորոշվում է որպես պետական և հասարակական կարիքների բավարարման նպատակով համապարտադիր և անհատույց վճար, որը գանձվում է ֆիզիկական և իրավաբանական անձանցից, հարկային օրենսդրությամբ նախատեսված կարգով, չափերով և սահմանված ժամկետներում:
Գրականության ցանկ
1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, վերջին փոփոխությունները կատարվել են 2015 թվականի դեկտեմբերի 6-ին։
2. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք:
3. ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, ընդունվել է՝ 05.05.1998:
4. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրք։
5. Արժեթղթերի շուկայի մասին ՀՀ օրենք, 11.10.2007:
6. Բանկային գաղտնիքի մասին ՀՀ օրենք:
7. …