Հատված
Կազմակերպության դրամական միջոցների մնացորդը մեկ տարվա ընթացքում ավելացել է 100 հազ. դ.-ով, այդ թվում` դրամարկղում` 5 հազ. դ., իսկ բանկային հաշիվներում` 952 հազ. դ.: Կառուցվածքային տեղա-շարժերի տեսակետից` դրամարկղում գտնվող միջոցների բաժինը ընդհանուրի մեջ նվազել է, և այդ չափով ավելացել բանկային հաշիվներում առկա միջոցների տեսակարար կշիռը: Դրամական հոսքերի ավելցուկի առկայությունը վկայում է կազմակերպության կողմից ընթացիկ ակտիվների անարդյունավետ օգտագործման մասին: Դրամական միջոցները անընդհատ ընթացիկ ակտիվների մյուս բաղադրիչների հետ համակցված պետք է գտնվեն շրջանառության մեջ` առավելագույն շահույթի ստացման նպատակով: Կազմակերպությունում դրամական միջոցների անբավարար վիճակը նպաստում է ժամկետանց պարտավորությունների աճին, ֆինանսական ծախսերի ավելացմանը և ակտիվների շահութաբերության մակարդակի նվազմանը: Դրամական միջոցների մուտքերի արագացում կարող են ապահովել գնորդների կողմից արտադրանքի դիմաց նախնական վճարման համակարգին անցնելու, նրանց ապրանքային վարկերի տրամադրման ժամկետների կրճատման, գնային զեղչերի կիրառման, ժամկետանց դեբիտորական պարտքերի մարման միջոցառումները: Կազմակերպության դրամական միջոցների շարժը բացահայտելու նպատակով և ստացված ֆինանսական արդյունքները դրանց հետ համեմատելու համար պետք է մանրակրկիտ ուսումնասիրել այդ հոսքերի ուղղությունները` ըստ կազմակերպության գործունեության բոլոր ոլորտների: Ֆինանսական հաշվետվության ձև N4. “Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվության” համաձայն` դրամական միջոցների շարժը ցույց է տրվում գործունեության հետևյալ ոլորտներում` գործառնական, ներդրումային և ֆինանսական:
Գրականության ցանկ
1. Առաքելյան, Կ. Տնտեսական գործունեության վերլուծություն, Երևան 2005թ.:
2. ԲադանյանԼ., Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ, Երևան 2007թ.:
3. Бернстайн Л.А. Анализ финансовой отчетности: теория, практика и интерпретация: Пер. с англ./ Научн. ред. перевода чл. – корр. РАН И.И. Елисеев. – М.: Финансы и статистика, 1996. – 624с.
4. Ван Хорн Дж. К. Основы управления финансами: Пер. с англ. – М.: Финансы и статистика, 1997. – 800с.
5. Гриценко Г.А. Кризис на мировом финансовом рынке и его влияние на денежный рынок России// Банковское дело. — 1998. — №3. — с.22-24.
6. Дэниэл Гарнер, и др. ПОСОБИЯ ЭРНСТ ЭНД ЯНГ. Привлечение капитала/ Пер. с англ. – М.: “Джон Уайли энд Санз”, 1995. – 464с.
7. …