Ֆիսկալ քաղաքականության նպատակները և դրանց ապահովման առանձնահատկությունները անցումային տնտեսություններում

Գին՝ 25500դրամ
Էջերի քանակ՝ 51էջ
Աշխատանքի տեսակ՝ Դիպլոմային
Աշխատանքի ID` 5182

Բովանդակություն

Ներածություն
Գլուխ 1. Հարկաբյուջետային քաղաքականության էությունն ու տեսակները
1.1. Հարկաբյուջետային քաղաքականության էությունը
1.2. Հարկաբյուջետային քաղաքականության տեսակներն ու արդյունավետությունը
Գլուխ 2. ՀՀ տնտեսության բարեփոխումներն անցումային շրջանում և դրանց արդյունքները
2.1. Անցումային շրջանի տնտեսական բարեփոխումների քաղաքականության հիմնական ուղղությունները
2.2. Բարեփոխումների արդյունքները ՀՀ-ում անցումային ժամանակաշրջանում
Գլուխ 3. Ֆիսկալ քաղաքականության դերը տնտեսական աճի ապահովման գործում
3.1. ՀՀ հարկաբյուջետային քաղաքականության առանձնահատկություններն ու հիմնախնդիրները
3.2. Տնտեսական աճի ապահովմանն ուղղված ֆիսկալ քաղաքականության անհրաժեշտությունն և պայմանները
Եզրակացություններ և առաջարկություններ
Օգտագործված գրականության ցանկ

Հատված

Ընդհանուր առմամբ զգուշավորության նկատառումներից հետևում է, որ Հայաստանի համար երկարաժամկետ խարիսխն անհրաժեշտ է, որ գտնվի ՀՆԱ-ի 40 տոկոսի շուրջը: Թեև սա վերջիվերջո քաղաքականության վերաբերյալ որոշում է, ելնելով քաղաքականություն մշակողների ռիսկի խուսափելուց և ծառացած ցնցումների բնույթից և տևականությունից, անհրաժեշտ է սահմանել պարտքի անվտանգ վերին շեմ՝ ապահովելու, որ անգամ պարտքի դինամիկայի անբարենպաստ սցենարների դեպքում հարկաբյուջետային քաղաքականությունը (առաջնային հավելուրդի իրագործելի հետագծի ներքո) բարձր հավանականությամբ կարողանա կայունացնել կամ նվազեցնել պարտքը՝ ողջամիտ ժամկետում: Միևնույն ժամանակ պետական կապիտալի խոշոր բացերի առկայությունը՝ համադրելի երկների համեմատ, վկայում է այն մասին, որ կարող է ցանկալի լինել պարտքի խարսխի ընտրությունը, որը միջակայքի վերին մասում հաշվարկվում է նաև նախազգուշական մոտեցմամբ: Հայաստանը պետք է հարկաբյուջետային շրջանակն արդիականացնի՝ անցնելով ապագայամետ, ցնցումների նկատմամբ ամուր և հակացիկլային շրջանակի՝ միաժամանակ պահպանելով վստահելիությունը և հարկաբյուջետային կայունությունը: Միջազգային փորձը ճգնաժամին հաջորդած ժամանակահատվածում վկայում է այն մասին, որ հարկաբյուջետային կանոններն անհրաժեշտ է, որ խթանեն հարկաբյուջտային կարգապահությունը և խարսխեն շուկայի սպասումները, նպաստեն պրոցիկլայնության նվազմանը՝ այդպիսով հարկաբյուջետային քաղաքականությանը թույլատրելով ավելի մեծ դեր կատարել տնտեսության կայունացման մեջ և օժանդակել երկարաժամկետ աճին: Մյուս կարևոր նպատակն է ապահովել, որ պարտքը մնա հետագծի վրա՝ բուֆերների վերականգնման և պարտքի անվտանգ մակարդակ ապահովելու համար: Ինչպես արդեն հասկացանք՝ կարևոր է պարտքի գործող վերին շեմի պահպանումը, սակայն պարտքի այս սահմանաչափի գերազանցման դեպքում գործող մեխանիզմն անհրաժեշտ է անմիջապես վերափոխել: Գործող օրենսդրությունը նոր պարտքի թողարկումը իմաստազրկում է՝ պարտքի 60 տոկոս վերին շեմին հասնելու դեպքում: Այն ունի կառավարության ամենօրյա գործառնությունների, այդ թվում՝ պարտքի կառավարման վրա էապես ազդելու ներուժ: Հաշվի առնելով, որ դրա տեղի ունենալու հավանականությունը հաջորդ մի քանի տարիներին անէական չէ, արդիականացված շրջանակը պետք է սահմանի ճշգրտման ավելի իրատեսական գործողություններ: Նմանատիպ ձևով, եթե ՀՆԱ-ի 50 տոկոսի չափով պարտքի արգելակը պետք է պահպանվի, ներկայումս գործող ավտոմատ ճշգրտման մեխանիզմը (ԱՃՄ) անհրաժեշտ է անմիջապես վերանայել:

Գրականության ցանկ

1. ՀՀ օրենքը պետական պարտքի մասին, 26.05.2008:
2. «Հայաստանի Հանրապետության 2014-2025 թթ. Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիր»:
3. ՀՀ 2019. Պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվություն:
4. ՀՀ Պետական բյուջեի 2020թ. առաջին ինն ամիսների կատարման հաշվետվություն:
5. ՀՀ Կառավարության 2020-2022թթ. միջնաժամկետ ծախսային ծրագիր:
6. Զարգացման ժամանակակից մարտահրավերներ: Գիտաժողովի նյութեր, ՀՊՏՀ: — Եր.: Տնտեսագետ, 2015:
7. …

Պատվիրել/