Հատված
Անշարժ գույքի բիզնեսը մշտապես եղել է արդիական, առավել ապահով և շահութաբեր ոլորտ, քանզի մարդկային գործունեությունը և անշարժ գույքի շուկան անբաժանելի են։
Անշարժ գույքի բիզնեսի զարգացումը կախված է երկրի տնտեսական, քաղաքական, սոցիալական և դեմոգրաֆիական վիճակից։ Այստեղ կենտրոնախույս դերակատարություն ունեն անշարժ գույքի շուկայի հետ կապված գործարքների ֆինանսավորումը, ներդրումային քաղաքականությունը, բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից իրականացվող հիփոթեքային վարկավորման, երկրի հարկային և օրենսդրական դաշտը կարգավորող քաղաքականությունները։ Հայաստանի պարագայում առկա են մի շարք հիմնախնդիրներ, որոնք պայմանավորված են անցումային տնտեսություններին հատուկ բազմաթիվ սոցիալական, ինստիտուցիոնալ, օրենսդրաիրավական և այլ խնդիրների հանգուցալուծմամբ, ինչն իր հերթին պահանջում է պետության դերի վերարժևորում և դրա կարգավորիչ գործառույթի շնորհիվ` ինչպես հիփոթեքային, այնպես էլ ֆինանսական շուկաների աշխուժացում և հետագա զարգացում:
Որպես յուրահատուկ բիզնես ոլորտ, այն բնութագրվում է իրեն հատուկ ռիսկի տեսակներով, բիզնես գործընթացներով, ֆինանսավորման աղբյուրներով, վարկավորման տեսակներով, առանձնահատուկ գնագոյացման մեթոդաբանությամբ, առաջարկի և պահանջարկի հարաբերակցությամբ, օրենսդրական կարգավորմամբ։
Գրականության ցանկ
1. «Հիփոթեքային վարկի տոկոսների չափով աշխատողների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից վճարված եկամտային հարկի վերադարձման կարգը սահմանելու մասին» թիվ 205-Ն ՀՀ Կառավարության որոշում, 2015թ. փետրվարի 19
2. ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 134, 1998թ․
3. Ա. Կիրակոսյան «ՀՀ բանկային համակարգի ֆինանսական ռիսկերի գնահատումը ճգնաժամի պայմաններում, «21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33), 2010թ.
4. Վահան Բաբայան «Բանկային գործի հիմունքներ», Եր., 2004 թ.
5. Ս.Շ. Ստեփանյան,Վ.Փ. Հովհաննիսյան, Ա.Լ. Գրիգորյան Անշարժ գույքի էկոնոմիկա և կառավարում Երևան 2007թ.
6. Ս. Թանթուշյան, «Հիփոթեքային վարկ հասկացությունը, սահմանման և կարգավորման վերաբերյալ նոր մոտեցումներե, Հայաստան Ֆինանսներ և էկոնոմիկա, 2005թ.,
7. Միջազգային մասնավոր ձեռնարկոթյան կենտրոն (CIPE) և Օտարերկրյա ներդրումերի և համագործակցության ասոցիացիա «Հայաստանի անշարժ գույքի շուկայի գնահատման հաշվեքարտը» ուսումնասիրություն
8. «ՀՀ 2017թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենք
9. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք, հոդված 16