Հատված
Ամեն մի կազմակերպություն շուկայում հաջող գործունեություն ծավալելու համար պետք է ունենա հստակ ռազմավարություն: Բոլոր կազմակերպությունների համար գոյություն չունի ընդհանուր ռազմավարություն: Մշակել ռազմավարություն ` նշանակում է հստակեցնել կազմակերպության հիմնական նպատակները, խնդիրները, վերլուծել և գնահատել արտաքին միջավայրը, ներքին միջավայրի թույլ և ուժեղ կողմերը, ընտրել անհրաժեշտ ռազմավարություն և ապահովել վերջինիս իրականացումն ու գնահատումը: Յուրաքանչյուր ձեռնարկատեր, ծավալելով տնտեսական գործունեություն նպատակ ունի ոչ միայն փոխհատուցել իր կատարած ներդրումները և ստանալ առավելագույն շահույթ, այլ նաև ապահովել զարգացման հեռանկարներ:
Շուկայական տնտեսության պայմաններում արտադրական կազմակերպությունների կայուն գործունեությունը անմիջականորեն պայմանավորված է կառավարման արդյունավետությամբ, որտեղ իր ուրույն դերակատարությունն ունի մարդկային ռեսուրսների կառավարումը:
Ճիշտ գնահատելով մարդկային ռեսուրսների դերն ու նշանակությունը արտադրության զարգացման գործում անհրաժեշտ է վեր հանել այն կարևորագույն խնդիրները, որոնց հետ շատ հաճախ առնչվում ենք մարդկային ռեսուրսների կառավարման ժամանակ:
Գրականության ցանկ
1. Մելքումյան Ա., Աշխատանքի շուկա, Երևան 2009
2. Մելքումյան Ա., Աշխատանքի շուկան և բնակչության զբաղվածությունը, Երևան 2006
3. Թադևոսյան Զ., Արտագնա աշխատանքային միգրացիա, Եր.: Տնտեսագետ, 2014
4. Ղանթարչյան Ռ. Ս., ՀՀ աշխատանքի շուկան և զբաղվածության պետական կարգավորումը, Երևան 2003
5. Մասնագիտական համակարգային ընտրություն
6. «Գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող՝ աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման» կարգ
7. Հայաստանի Հանրապետության օրենքը զբաղվածության մասին
8. Զբաղվածության կարգավորման 2017թ պետական ծրագիրը
9. Армстронг М. Практика управления человеческими ресурсами. Питер, 2009