Հատված
Առևտրամիջնորդային գործառնություններ իրականացնողները իրականացնում են ապրանքաշարժի արդյունավետ կազմակերպման ուղղությամբ մի շարք ծառայություններ, որոնք տնտեսապես շահավետ են և՛ արտադրողների, և՛ մանրածախ առևտրական կազմակերպությունների, և՛ սպառողների համար:
Դիտարկումները ցույց են տալիս, որ առևտրամիջնորդներն իրենց ուրույն տեղն ունեն նաև տարբեր երկրներում ձևավորված լոգիստիկական համակարգերում՝ հանդես գալով որպես լոգիստիկ շղթայի առանձին օղակ: Քանի որ միջնորդ առևտրական ֆիրմաների գործունեությունից է մեծ չափով կախված լոգիստիկ շղթայի գործունեության արդյունավետությունը, ուստի նրանց ընտրությանը պետք է լուրջ վերաբերվել: Նպատակահարմար է նախապատվությունը տալ այն միջնորդ առևտրական ֆիրմաներին, որոնց հետ լոգիստիկ շղթայի օղակ համարվող արտադրական և մանրածախ առևտրական կազմակերպությունները նախկինում ունեցել են երկարաժամկետ տնտեսական կապեր:
Գրականության ցանկ
1. Հայրապետյան Լ., Պապոյան Ն., Առեվտրամիջնորդ օղակի դերն ու նշանակությունը լոգիստիկական համակարգում, https://asue.am/upload/files/himnaxndir_3.pdf
2. Маркетинг /Под ред. Э. А. Уткина. М., 1998, էջ 17.
3. Հայաստանի Հանրապետության օրենքը ապրանքային բորսաների մասին, 20.07.1993, հոդված 9.
4. Халфина Р. О., Современный рынок: правила игры. М.: Ассоциация «Гуманитарное знаниеե, 1993, էջ 47.