Հատված
Աշխատանքի արդյունքների փոխանակման շնորհիվ արտադրող ու սպառող տարբեր ձեռնարկությունների, տարածաշրջանների ու երկրների, ինչպես նաև միջնորդ կազմակերպությունների միջև ծագում ու ձևավորվում են տնտեսական կապեր։ Պայմանագրային հարաբերությունների կառավարման կարևորագույն խնդիրներից է տնտեսական կապերի արդյունավետ համակարգի ստեղծումը:
Ձեռնարկություններն ու կազմակերպությունները հաճախ են գնում սարքավորումներ, հումք, նյութեր և կիսաֆաμրիկատներ՝ հատկորոշումների, տեխնիկական պայմանների, ստանդարտների ու կատալոգների հիման վրա։ Նրանք հաճախակի հետազոտում են գները և մատակարարներին, կատարում են կոլեկտիվ և խմμային գնումներ, վարձակալում են սարքավորումներ ռենտինգի, հայրինգի և լիզինգի պայմանագրերով, օգտվում են մրցակցային աճուրդներից ու μանակցություններից։ Այս բոլոր գործառնությունները իրականացնելիս արտադրողները մշտապես մտնում են առևտրական և տնտեսական հարաբերությունների մեջ, որոնք էլ կարգավորման և մշտապես կատարելագործման կարիք ունեն:
Արդի պայմաններում համաշխարհային տնտեսության մեջ, հատկապես զարգացած երկրներում, տեղի են ունենում տեխնոլոգիական այնպիսի փոփոխություններ, որոնք ակնհայտորեն նոր μնույթ են հաղորդում տնտեսական կապերին, գործարքների իրականացմանը, պայմանագրային հարաμերություններին և տնտեսական այլ երևույթների:
Գրականության ցանկ
1. ՀՀ Քաղաքացիական օրենսգիրք, 1998,
2. Ապրանքների առքուվաճառքի պայմանագրերը մարքեթինգում (ուսումնական ձեռնարկ).-Եր: Տնտեսագետ, 2002,
3. Գ. Բեքմեզյան, Գույքի օտարման պայմանագրեր ուսումնական ձեռնարկ, Երևան 2016թ.,
4. Գ. Չատինյան, Առևտրի Տնտեսագիտություն ուսումնական ձեռնարկ, Երևան 2014թ.,
5. «Կոմերցիայի հիմունքներ», Ս.Հ.Բուլանիկյանի խմբագրու¬թյամբ, ուսումնական ձեռնարկ, Երևան, Տնտեսագետ, 2009,
6. Васильева Н. М. Правовое регулирование налогообложения электронной коммерции. М., 2007,
7. Кузьмин И. Г. Электронная торговля в России: экономическая эффектив- ность, проблемы и перспективы развития. СПб., 2002,
8. Как продатв ваш товар на внешнем рынке, справочник, изд. “мыслв”, 1990