Հատված
Տնտեսության կայունացման, առաջընթացի ապահովման, տարաբնույթ խնդիրների լուծման գործում չափազանց կարևոր դեր ունի երկրի հարկային համակարգը: Դա, բնականաբար, ենթադրում է հարկային այնպիսի քաղաքականության մշակում և իրականացում, որը կնպաստի ձեռնարկատիրական ակտիվության բարձրացմանը, ներդրումային գործընթացի աշխուժացմանը, ազատ մրցակցության հաստատմանը, և, վերջին հաշվով, տնտեսական աճի կայուն տեմպերի ապահովմանը: Այն պետք է առավել բարենպաստ պայմաններ ստեղծի երկրում տնտեսավարող սուբյեկտների գործունեության շրջանակների ընդլայնման, ներդրումային գործընթացների ակտիվացման, հավասար մրցակցային դաշտի ձևավորման և ընդլայնված վերարտադրության ապահովման համար: Այլ խոսքով, նշված նպատակների համախումբը իրենից ներկայացնում է պետական կառավարման այն ամբողջությունը, որի համակարգված և հետևողական իրականացման արդյունքում միայն կարելի է ապահովել պետական կարգավորման կարևոր լծակների գործադրման նպատակամետությունն ու արդյունավետությունը:
Գրականության ցանկ
1. Բաղդասարյան Վ., ՀՀ-ում գործող ուղղակի հարկերը, Երևան 2007,
2. Գրիգորյան Կ., Հարկային իրավունքի հիմունքները, Երևան 2007,
3. Կիրակոսյան Գ., Տնտեսագիտության տեսություն, Երևան 2009թ.,
4. Կիրակոսյան Գ.Ֆ., Հարկաբյուջետային քաղաքականության կատարելագործման հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում, Տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության սեղմագիր, Եր. 2000,
5. Սարգսյան Հ., Տնտեսական քաղաքականությունը Հայաստանում. պետության դերը, Երևան 2001,
6. Սարգսյան Հ., Բնակչության եկամուտների և սպառման կառուցվածքը անցումային շրջանում, Երևան, Էկոնոմիկա, #1-3, 1997,
7. Учебное пособие, под ред. Д.Г.Черника, М., Финансы и статистика, 2001.