Հատված
Բիզնես պլանավորումն իրենից ներկայացնում է բիզնես նպատակների, դրանց հասանելիության հիմքերի և ձեռքբերման ուղիների սահմանման գործընթաց: Բիզնես պլանում ընդհանուր գծերով նկարագրվում է տվյալ բիզնեսը, շուկան, որտեղ այն գործելու է, և այն, թե ինչպես է դա նախատեսում շահույթ բերել:
Երբևիցե այսքան կարևոր չի եղել բիզնես պլանի պատրաստումը, քան ներկայումս: Արդի ժամանակաշրջանում, երբ ֆինանսական շուկաները անկայուն են, և դժվար է հայթայթել ֆինանսվորման ռեսուրսներ (վարկեր, մուրհակներ և այլն), պրոֆեսիոնալ բիզնես պլան ունենալը դառնում է չափազանց կարևոր բիզնեսի համար: Բիզնես պլանը կարող է օգնել ֆինանսական միջոցների ապահովման, ջանքերի կարևորման և հնարավորությունների գնահատման հարցում: Բիզնես պլանը մի փաստաթուղթ է, որը հնարավորություն է տալիս կառավարել բիզնեսը. այդ պատճառով էլ այն կարելի է դիտարկել որպես կազմակերպության ռազմավարական պլանավորման անբաժանելի մաս և ներքին կառավարման գործիք:
Գրականության ցանկ
1. Ն. Հայրապետյան, Ն. Հայրապետյան, Գործարարության հիմունքներ, Ֆինանսաբանկային քոլեջ, Երևան 2003,
2. Ա.Հ.Բայադյան, Բիզնես (Գործարարության) պլան, ուսումնա-մեթոդական ձեռնարկ, Երևան, Լիմուշ, 2010,
3. Յու. Մ. Սուվարյան, Մենեջմենթ, Երևան, 2009,
4. Խ.Ա.Մխիթարյան — Մենեջմենթ, Երևան, 2004,
5. Փ. Դրաքեր, Ձեռներեցը և նորի ստեղծումը, Երևան, 1993,
6. Ա.Հ. Արշակյան, Հ.Ա. Գասպարյան, «Ներդրումները և ներդրումային ռիսկը, դրանց գնահատման և կանխատեսման հիմնահարցերը» Մենագրություն, ՀՊՏՀ, Երևան, Զանգակ-97, 2009,
7. Ռ.Մ.Մանուկյան «Ներդրումների տնտեսական արդյունավետության գնահատումը», 2002,
8. Մ. Մելքումյան Ձեռնարկատիրություն և ներդրումներ, Երևան 2008,
9. Տ. Ռ. Մուրադյան, Ներդրումների ներգրավումն ու օգտագործումը ՀՀ արդյունաբերական ձեռնարկություններում, Երևան, 2001,