Հատված
Յուրաքանչյուր քաղաքակիրթ պետության մեջ քաղաքացիների և իրավաբանական անձանց (քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա քաղաքացիների և իրավաբանական անձանց) իրավունքների, ազատությունների ու օրինական շահերի պաշտպանությունն առաջնային նշանակություն ունի: Ընդ որում, քաղաքացիական շրջանառության մասնակիցների սուբյեկտիվ իրավունքների համապարփակ պաշտպանության համար անհրաժեշտ կառուցակարգերի առկայությունն առաջին հերթին պայմանավորում է իրավական համակարգի գործառնության արդյունավետությունը և ժողովրդավարական բնույթը: Ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունքն անձի ար- դար դատաքննության իրավունքի կարևոր բաղադրատարրերից մեկն է, որի խախտումը սոցիալական մեծ չարիք է: Վերջինս անդառնալի վնաս է պատճառում ոչ միայն դատական քննության առարկա վեճի մասնակիցներին, այլև իրեն իրավական, ժողովրդավարական և սոցիալական հռչակած պետությանը: Քաղաքացիական գործերի տևական քննությունը պետության կողմից իր քաղաքացիներին իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ տրամադրելու էական խոչընդոտ է: Արդյունավետ դատական պաշտպանությունը ենթադրում է ըստ էության ճիշտ դատական ակտի կայացում այդ ողջամիտ ժամկետներում: Դատարաններում քաղաքացիական գործերի կուտակման և դանդաղ քննության պատճառները տարաբնույթ են: Դրանց թվում կարելի է նշել, օրինակ, դատարանների վարույթում գտնվող գործերի և դատավորների քանակի անհամապատասխանությունը, գործին մասնակցող անձանց չներկայանալը դատական նիստերին, դատական ծանուցումների ոչ կատարյալ կառուցակարգերը, գործին մասնակցող անձանց կողմից իրենց դատավարական իրավունքները չարաշահելու լայն հնարավորությունների առկայությունը և այլն:
Գրականության ցանկ
1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, ՀՀՊՏ 2015.12.21/Հատուկ թողարկում Հոդ. 1118:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք, ընդունվել է՝ 05.05.1998, ՀՀՊՏ 1998.08.10/17(50):
3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրք, ընդունվել է՝ 17.06.1998, ՀՀՊՏ 1998.09.09/20(53):
4. Առևտրային արբիտրաժի մասին ՀՀ օրենք, ՀՀՊՏ 2007.01.31/8(532) Հոդ.156:
5. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի որոշում, թիվ ԵՇԴ/0700/02/12:
6. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի թիվ ՇԴ1/0303/02/10 որոշում:
7. Բարսեղյան Տ. Կ., Հայաստանի Հանրապետության քաղաքացիական իրավունք, Առաջին մաս, խմբ. Գ. Հ. Ղարախանյան, Երևան, 2008:
8. Բարսեղյան Տ. Կ., Գործարարական իրավունք, Երևան, 2009:
9. Հովհաննիսյան Վ. Վ., Առևտրային արբիտրաժը Հայաստանի Հանրապետությունում, Երևան, ԵՊՀ, 2011: