Հատված
Գործարար ծրագիրը հանդիսանում է առևտրային կազմակերպության անխախտելի մասը: Այն պետք է ներկայացնի կազմակերպության նպատակներն ու խնդիրները և հիմք հանդիսանա ընկերության համար ճիշտ որոշումներ կայացնելու համար: Այն իրենից ներկայացնում է գրավոր ակնարկ, թե ինչպես է ընկերությունը կազմակերպում իր նպատակների իրագործման համար անհրաժեշտ ռեսուրսների օգտագործումը և ինչպես է այն գնահատում իր գործունեության արդյունավետությունը: Գործարար ծրագիրը հանդիսանում է ձեռնարկության կազմակերպիչների և ղեկավարների մանրակրկիտ ուսումնասիրության արդյունք, այն իր մեջ ընդգրկում է շուկայի իրատեսական վերլուծություն` ներառելով մրցակիցների, սպառողների պահանջմունքների, տնտեսական իրավիճակի ուսումնասիրություն: Բոլոր այդ հետազոտությունների հիման վրա կատարվում են կանխատեսումներ` ընկերության հետագա գործունեության զարգացումը գնահատելու նպատակով:
Գրականության ցանկ
1. Մենեջմենթ, Յու Սուվարյան, 2016թ.,
2. Мескон М., Альберт, Основы менеджмента, 1992г.