Հատված
Այս աշխատանքը վերաբերում է ուղղակի գործողության սկզբունքի հասկացության վերլուծությանը: Ուղղակի գործողության սկզբունքը ԵՄ իրավունքում (Համայնքի իրավունքի, մանկական հիվանդություն» ինչպես այն այլ կերպ ընդունված է անվանել) չի կարելի դիտարկել ոչ որպես թույլ մրսածություն, ոչ էլ որպես լուրջ հիվանդություն, որի դեմ Համայնքը չունի իմունիտետ: Արդեն շուրջ քառասուն տարի է, ինչ չեն դադարում վեճերն ուղղակի գործողության դոկտրինայի շուրջ, դրա իմաստի և կիրառության ոլորտի, որոնք ինքնին ավելի են վերածվում խրոնիկ հիվանդության: Ուղղակի գործողության մասին քիչ բան կարելի է ասել Ճշգրիտ և որոշակի: Այդ իսկ պատճառով առաջանում են բազմաթիվ հարցեր ուղղված ուղղակի գործողությանը: Հանդիսանու՞մ է այն իրավունքի նախադրյալ, թ՞ե ուղղակի գործունեության արդյունք է: Ի՞նչ է անհրաժեշտ հասկանալ նորմի անպայմանականության և որոշակիության տակ նրա ուղղակի գործողության ճանաչման համար: Տարբերվում է արդյո՞ք ուղղակի գործողությունը ուղղակի կիրառումից: Կարելի է արդյո՞ք հավասարության նշան դնել ուղղակի գործունեության և սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության պահանջի միջև: Հաճախ բանավիճային մակարդակում հանգում ենք նրան, որ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է որոշել նորմը ուղղակի գործողությամբ օժտելու պայմանները: Սովորաբար պնդում են, որ այդ պայմանները հանդիսանում են բավարար որոշակի և չեն պահանջում ոչ մի այլ գործողություններ անդամ պետությունների կողմից: Այլ խոսքով նորմի բովանդակությունը պետք է լինի պարզ և սահմանափակված չլինի վերապահումներով, որոնք խոչընդոտում են անդամ պետություններին իրացնել իրավունքը, որն ուղղակիորեն բխում է հիմնադիր պայմանագրերից: Երբեմն ասում են, որ ուղղակի գործողություն ունենալու համար նորմը պետք է անհատին օժտի իրավունքով: Այս պայմանը հիշատակվում է շվեդական գրականությունում: Մեր կարծիքով ուղղակի գործողության սկզբունքի պայման է համարվում նորմի կիրառումը ազգային դատարանների կողմից, այլ ոչ թե անհատներին իրավունքներով օժտելը: Ուղղակի գործողության և արդյունավետ դատական պաշպանության սկզբունքների միահյուսման և փոխկապվածության համատեքստում կարևոր է պարզել, թե ինչպես է ուղղակի գործողությունը հարաբերվում սուբյեկտիվ իրավունքների հասկացության հետ:
Գրականության ցանկ
1. «Գործընկերության և համագործակցության մասին մի կողմից` Հայաստանի Հանրապետության և մյուս կողմից` Եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև» համաձայնագիր, 22.04.1996, Լյուքսեմբուրգ, ՀՀԱԳՆՊՏ 2002.06.12/2(2)։
2. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի մասին» կոնվենցիա, 16.05.2005, Վարշավա, ՀՀԱԳՆՊՏ 2008.12.30/10(18)։
3. Հայաստան-Եվրամիություն ,Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրըե, 24.11.2017թ., Բրյուսել:
4. ՀՀ Սահմանադրություն (փոփոխություններով), 27.11.2005թ., ՀՀՊՏ 2005.12.05/ Հատուկ թողարկում Հոդ. 1426
5. ՀՀ Սահմանադրություն (փոփոխություններով), 06.12.2015թ., ՀՀՊՏ 2015.12.21/Հատուկ թողարկում Հոդ. 1118
6. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք, 18.04.2003, ՀՀՊՏ 2003.05.02/25(260) Հոդ.407։
7. ,Մարդու իրավունքների պաշտպանի մասին» 2003 թվականի հոկտեմբերի 21-ի ՀՕ-23 օրենք, ՀՀՊՏ 2003.11.26/58(293) Հոդ.1080 (ներկայումս՝ ուժը կորցրած 16.12.2016 N ՀՕ-1-Ն օրենքով)։
8. Case 77/72 Capolongo v v ECSC High Authority [1957–58]
9. Case 106/77 Simmenthal II [1978] ECR 629, para 17.
10. Case 2/74 Reyners (1974). ECR 631; Case 43/75 Defrenne (1876).