Հատված
ԵՄ անդամ պետություններն այսօր լուրջ մարտահրավերի առջև են կանգնած, ինչը ստիպում է ԵՄ ապագան կանխատեսող վերլուծաբաններին՝ երկու կարծիք ներկայացնել, որ ԵՄ անդամ-պետությունները կամ միասնականություն կցուցաբերեն մի շարք հարցերում և կփորձեն ապահովել այս կառույցի ապագան, կամ որոշ հարցերում անհամաձայնությունները կհանգեցնեն այն բանին, որ ԵՄ-ն այլևս միջազգային հարաբերություններում չի ընկալվի որպես լուրջ կառույց: Շատերի համար այն հարցը, թե արդյո՞ք ԵՄ անդամ պետությունները կկարողանան դիմանալ 21-րդ դարի մարտահրավերներին, դեռ անորոշ է:
Եվրոպական Միությունը մինչև 21-րդ դարի առաջին տասնյակը համարվում էր աշխարհում ամենակայացած կառուցներից մեկը, որի ինտեգրացիոն մակարդակը աստիճանաբար ավելանում էր՝ անդամ-երկրների միջև նորանոր կապեր ստեղծելով: Ինտեգրացիոն կապերի խորացումը նպաստում էր, որ ԵՄ-ն բազմաթիվ ծրագրեր իրականացնի և առանձնահատուկ քաղաքականություն վարի հարևան և ընդհանրապես, աշխարհի տարբեր տարածաշրջաններում: Բազմաթիվ երկրներ այսօր պատրաստ են կատարել ԵՄ բազմաթիվ պահանջները՝ /Կոպենհագենյան չափանիշներ և այլն/ ԵՄ անդամ դառնալու համար:
Այս միության հիմնական առանձնահատկությունը կայանում է այն բանում, որ այս կառույցը շեշտադրում է ժողովրդավարական արժեքների կարևորությունը. աշխարհում ԵՄ-ն համարվում է ժողովրդավարական արժեքների հիմնական պաշտպանը ԱՄՆ-ի հետ միասին: Թվում է, որ ԵՄ-ը այլ ուղի չունի, բացի շարունանական զարգացումը և նոր ինտեգրացիոն կապերի հաստատումը:
Գրականության ցանկ
1. Լիսաբոնի պայմանագիր, 20.11.2017, http://europa.eu/lisbon_treaty/index_en.htm
2. Կոպենհագենյան չափանիշներ,
http://ec.europa.eu/enlargement/enlargement_process/accession_process/criteria/index_en.htm
3. ԵՄ անդամակցության նախապայմաններն ու նախադրյալները (ՀՀ) | Fact.am. http://fact.am/archives/5745
4. ԱԳՆ պաշտոնական կայք, միջազգային կազմակերպություններ, http://mfa.am/hy/international-organisations/EU/
5. Հայաստանի Հանրապետությունը և Եվրոպական միությունը ստորագրել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը http://www.president.am/hy/press-release/item/2017/11/24/President-Serzh-Sargsyans-attended-signing-ceremony/
Ռուսերեն գրականություն
6. Балканизация” и “Европеизация” на юго-востоке Европы. (2015). ,Современная Европаե, 5, pp. 36-40
7. Барановский В. Г. Западная Европа: военно-политическая интеграция. М, 2001
8. Барановский В. Г. Политическая интеграция в Западной Европе, М. 1995
9. Бирюков М. М. Европейский Cоюз, Евроконституция и международное пра-во. Монография. — М.: Научная книга, 2006